• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Օգոստոս, 2025
Ուրբաթ 23:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց16:39, 23 Հունիս 2025

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Կ. Պոլսի հայ համայնքի և հայկական մամուլի ներկայացուցիչներ հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը մի շարք ուղերձներ է հղել հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայում գործող հայկական հիմնադրամների և կազմակերպությունների ղեկավարներ, Թուրքիայի հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Գերապայծառ Ղազանջյանը, Հայ բողոքական եկեղեցու հովիվ Գիրգոր Աղաբալօղլուն, Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն (AKP), ինչպես նաև Կ. Պոլսի հայկական մամուլի ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։

Ermenihaber.am-ի հետ զրույցում պոլսահայ գործարար, Բաքըրքյոյի  քաղաքապետի նախկին տեղակալ Նուրհան Չեթինքայան անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին և տեղի համայնքի հետ ունեցած հանդիպմանը։ 

- Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետն 1-ին անգամ է այցելել Թուրքիա՝ աշխատանքային այցով։ Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի այցը  և Կ․ Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը։ 

- Տարիներ անց առաջին անգամ Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա շատ կարևոր իրադարձություն է։ Եվ Թուրքիայում բնակվող հայերը, և նաև Հայաստանը սիրող Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները մեծ ուրախությամբ ընդունեցին այս այցը։ Մենք ականատես եղանք մի ուշագրավ իրադարձության․ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Նայում եմ՝ շատ գեղեցիկ պատկեր է (նկատի ունի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը- խմբ․)։ Այնտեղ կային պատգամավորներ, խորհրդարանի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ, հիմնադրամների նախագահներ։ Ըստ երևույթին, որքան էլ որ սա այն պատկերն էր, որ Փաշինյանն ուզում էր տեսնել, սակայն իմ կարծիքով՝ Փաշինյանը կցանկանար տեսնել մի պատկեր, որտեղ ներկայացված կլինեին նաև Թուրքիայում ապրող հայ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, արվեստագետներ, երիտասարդներ։ Մենք բազմաթիվ պայծառ երիտասարդներ ունենք, որոնք այսօր իրենց տեղն են գտել տարբեր ոլորտներում։ 

Երիտասարդ գործարարներ էլ ունենք, օրինակ։ Նրանք էլ պետք է ընդգրկված լինեին։ Չգիտեմ՝ սա ով է կազմակերպել, բայց եթե դա արել է պատրիարքարանը, ապա խորհուրդ կտայի, որ պատրիարքարանը վերանայի իր կազմած ցուցակը։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Փաշինյան-Էրդողան հանդիպումից։

- Անշուշտ սա պատմական պահ է, որի կարևորությունը չպետք է անտեսել։ Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը, ինչպես նաև տնտեսական, դիվանագիտական և հասարակական հարաբերությունների հաստատումը, բաներ էին, որոնք տարիներ շարունակ ակնկալում էի։

Պարոն Փաշինյանն էլ գործում է մեծ նվիրումով։ Նրա թիկունքում ժողովուրդն է, իսկ դիմացը՝ Սփյուռքի ճնշումը։ Դրանք շատ բարդ հարցեր են։ Հատկապես՝ նման տնտեսական դժվարությունների պայմաններում գտնվող երկրի համար։ Սփյուռքի մշտական ճնշման ներքո գալ Թուրքիա և այս գործընթացն իրականացնելը մեծ համարձակություն էր պահանջում։ Ես նրան շնորհավորում եմ այդ համարձակության համար։ Հուսամ՝ սահմանները կբացվեն։ Բայց եթե անգամ բացվեն էլ, ապա վերահսկողությունը պիտի լինի շատ խիստ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»
Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»
Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}