• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:57, 22 Հուլիս 2025

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը թուրք-իսրայելական հարաբերությունների և Սիրիայում տիրող իրավիճակի թեմայով զրուցել է իսրայելագետ, «ԱՊՐԻ Արմենիա»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

- Պրն. Մելքոնյան, տարաբնույթ կարծիքներ կան Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են իրականում այդ հարաբերությունները և իրապես դադարեցվե՞լ է առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև։

- Նախ պիտի նշենք, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը վաղուց նվազել է։ Բայց տեսնում ենք, որ տնտեսական հարաբերությունները պահպանվում են։ Երբ Գազայում պատերազմ սկսվեց, թուրք-իսրայելական հարաբերությունները քաղաքական մակարդակում դարձան ավելի լարված։ Չնայած Էրդողանի հռետորաբանությանը, որ Իսրայելը ցեղասպանություն է գործում՝ Թուրքիան ինչ-որ լուրջ, զգալի քայլերի մինչ օրս չի դիմել։ Միակ քայլը տնտեսական ոլորտում էմբարգո (արգելանք) սահմանելն է եղել, որպեսզի միմյանց միջև առևտուր տեղի չունենա։ Բայց այդ քայլը ռազմավարական նշանակություն չունի Իսրայելի համար և ավելի կարևոր կլիներ, օրինակ, կասեցնել նավթի մատակարարումն Ադրբեջանից, որը կատարվում է Թուրքիայի տարածքով՝ Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղով: Դա շատ ավելի կարևոր է Իսրայելի տնտեսության համար։

Այսինքն մի կողմից կան կոշտ հայտարարություններ, մյուս կողմից ոչ լուրջ գործողություններ։ Տնտեսական կապերը եղել են բարձր մակարդակի, չնայած նրան, որ դիվանագիտական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվել։ Մեկ վայրկյանում կասեցնել այդ համագործակցությունը շատ դժվար է։ Տեսնում ենք, թե ինչպես է աճել Իսարյելի ու այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունը և կան տարբեր վերլուծություններ, որոնք փաստում են, որ ոչ ուղղակի ձևով շարունակվում են Թուրքիայի ու Իսրայելի տնտեսական հարաբերությունները։ Հետևաբար չկա վստահելի հիմք՝ ասելու, որ ընդհանրապես տնտեսական հարաբերությունները  զրոյացել են։

- Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված, իրատեսական համարո՞ւմ եք, որ բախումներ կլինեն Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայում։

- Ինչպես տեսնում ենք, Սիրիայի ուղղությամբ երկու երկրների մոտեցումներն ու շահերը բախվում են։ Իսրայելում արդեն պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Իսրայելը շահագրգրված է ունենալ պառակտված ու թույլ Սիրիա, որտեղից սպառանալիքներ չի ունենա։ Հետևաբար Իսրայելը շարունակում է իր գործողությունները՝ ստեղծելով այսպես կոչված «բուֆերային գոտիներ», իսկ Թուրքիայի համար կարևոր է, որ Սիրիան վերականգնի իր իշխանությունը ընդհանուր Սիրիայի տարածքում։ Նաև հարավային այն շրջաններում, որոնք Իսրայելը հայտարարել էր, որ պիտի լինեն դեմիլիտարիզացված (ապառազմականացված)։

Տեսնում ենք փաստացի, թե ինչ բախումներ են տեղի ունենում Սիրիայի հարավային շրջաններում։ Տեսնում ենք նաև, որ երկու կողմն էլ այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ չհասնեն ուղիղ բախման։ Օրինակ՝ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո Իսրայելը սկսեց «դեմիլիտարիզացնել» Սիրիան՝ հարվածելով ընդհանուր ռազմական ենթակառուցվածքներին։ Ու փաստացի հիմա էլ է շարունակում անել դա։ Նույնիսկ հարվածում է այն ռազմաբազաներին, որտեղ նախկինում իրանական կամ իրանամետ ուժերն էին գտնվում, իսկ այժմ նախատեսված է, որ այնտեղ կստեղծվի թուրքական ռազմաբազա։

Հետևաբար, Իսրայելը նման քայլերի է դիմում, որպեսզի թույլ չտա, որ Թուրքիան ներկայություն ունենա Սիրիայի տարածքում։ Բայց երկու կողմն էլ խուսափում են բախումից Սիրիայի տարածքում։

- Ինչպե՞ս կգնահատեք Իսրայելի ու Ադրբեջանի մերձեցման գործոնը Թուրքիայի համատեքստում։

- Ադրբեջանն այստեղ շատ կարևոր գործոն է։ Կարևոր է նշել, որ մինչև այդ, եթե Թուրքիան էր կամրջի դեր խաղում Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, քանի որ Թուրքիան Իսրայելի հիմնական դաշնակիցներից մեկն էր, ապա այդ դերը հիմա փաստացի փոխվել է։ Այժմ Ադրբաջանն է փորձում բարելավել հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեցող իր երկու դաշակիցների հետ՝ հիմնականում դիվանագիտական հարթակ տրամադրելով, որպեսզի կողմերը հանդիպեն ու Սիրիայի շուրջ բանակցեն։

Ադրբեջանը նաև փորձում է դառնալ միջնորդ Իսրայելի և Սիրիայի միջև։ Այդ գործընթացում կան տարբեր միջնորդներ՝ Ծոցի երկրները, Հորդանանը, այժմ Ադրբեջանն է փորձում ավելացնել իր դիվանագիտական կշիռը և ցույց տալ, որ ինքը կարող է լուրջ հարթակ դառնալ, որտեղ կարող են քննարկվել ու լուծվել ռեգիոնալ հարցեր։ Այն դեպքում, երբ երկու ռազմավարական դաշնակիցներ խնդիրներ ունեն, դա կարող է ազդել Ադրբեջան-Թուրքիա ու Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վրա, որով, իհարկե, Բաքուն շահագրգռված չէ։

Անվտանգության ոլորտում Բաքվի համար թե՛ Թուրքիան է ռազմական գործընկեր, թե՛ Իսրայելը։ Կիբեռանվտանգության ոլորտում Ադրբեջանն ավելի ակտիվ է համագործակցում Իսրայելի հետ։ Վերջինս Ադրբեջանի համար պատրաստում է մասնագետներ այդ ոլորտում։ Տիեզերքում համագործակցում են առավել ակտիվ Իսրայել-Ադրբեջանը, այլ ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանը։ Բայց այդուհանդերձ Ադրբեջանը փորձում է երկու կողմերի հետ շարունակել մտերիմ համագործակցությունը ամենազգալի ոլորտներում՝ բալանսավորելով մեկը մյուսով։

- Ինչպիսի՞ն կլինի Իսրայել-Թուրքիա հարաբերությունների հեռանկարը։

- Առաջին հերթին պետք է նշել, որ երկու կողմերը շահագրգռված չեն ուղղակի բախմամբ։ Երկրորդը՝ մեկը մյուսին տեսնում ու ընկալում է որպես վտանգ թե՛ իրենց ազգային անվտանգության առումով և թե՝ մերձավորարևելյան շահերի։ Այդ բախման կետերը մի քանիսն են, բայց հաշվի առնելով, որ այդտեղ կա կարևոր դաշնակից` հանձին Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ), չեմ բացառում, որ ԱՄՆ-ն կարողանա փորձ ձեռնարկել, որպեսզի երկու երկրների հետ ինչ-որ չափով բարելավի հարաբերությունները։

Այն դեպքում, երբ Սիրիայի տարածքում շարունակվի այս կոնֆլիկտային վիճակը, Իսրայելը այդտեղ ավելի ակտիվ կինի, և Թուրքիան էլ պետք է ինչ-որ այլ քայլեր ձեռնարկի։ Գուցեև ոչ ուղղակի։ Այլ ասենք աջակցի սիրիական զորքին, որը Ջուլանիի (Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարա) վերահսկողության տակ է գտնվում, կամ օրինակ այլ խմբավորումներին, որոնք գտնվում են Թուրքիայի վերահսկողության ներքո ու պատրաստ են ավելի ակտիվ գործել Իսրայելի դեմ։ Տեղի կունենա՝ պրոքսի պատերազմ, որի նշանները մենք արդեն տեսնում ենք այսօր։

Հեղինակ`   ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}