• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Օգոստոս, 2025
Ուրբաթ 15:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:54, 15 Օգոստոս 2025

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիան երկար տարիներ Սիրիայում գործող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG-ԺԻՋ) և դրանց քաղաքական թևը հանդիսացող «Ժողովրդական միություն կուսակցությունը» (PYD-ԺՄԿ) համարում է որպես ահաբեկչական կառույցներ և մեղադրում Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու մեջ:

Անկարայի համոզմամբ՝ YPG-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները Սիրիայի հյուսիսում կարող են դառնալ Թուրքիայի տարածքի վրա հարձակման կամ քրդական ինքնավարության հիմք, ինչը կխաթարի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։

Նշենք, որ Սիրիայի քրդերը 2016թ. մարտի 17-ին հայտարարել էին ինքնավարության հռչակաման մասին, սակայն սիրիական իշխանությունները ցայսօր բացառում են նրանց որևէ կարգավիճակի տրամադրում: 

Վերջին ամիսներին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մի շարք հրապարակային հայտարարություններով զգուշացրել է, որ YPG-ն և վերջինիս հարող «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF) պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։

Նա մեղադրել է Սիրիայի քրդերին «խաղի կանոնները խախտելու» (Խոսքը 2025թ. մարտի 10-ին Սիրիայի կառավարության և SDF-ի միջև ձեռք բերված համաձայնությունն է ) մեջ և նույնիսկ ուղիղ կոչ հղել SDF-ին՝ «դադարեցնել Իսրայելի Սիրիայի մեջ գործիք լինելու քաղաքականությունը»։ Ֆիդանը ընդգծել է, որ եթե այս գիծը շարունակվի, Թուրքիան պատրաստ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ռազմական միջամտություն: 

Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները

Թուրքիայի սահմանին մոտ քրդական ներկայության ամրապնդումը, այդ թվում նրանց ռազմական կարողությունների ընդլայնումն Անկարայի համար անվտանգային լուրջ սպառնալիք է և երկարաժամկետ վտանգ է ներկայացնում:

Բացի  այդ, Անկարան մտավախություն ունի, որ Սիրիայում հաջողված ինքնավարությունը կարող է ոգեշնչել Թուրքիայի քրդերին։

Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությունը YPG/SDF-ին, Թուրքիայում ընկալվում է որպես հավասարակշռության խախտում տարածաշրջանում։

Թուրքիայում վերջին շրջանում վախեր կան կապված՝ թուրք-սիրիական սահմանին իսրայելական ներկայության և ազդեցության մեծացման հետ: Անկարան զգուշությամբ է հետևում YPG/SDF-ի և Իսրայելի հնարավոր ռազմական կամ հետախուզական համագործակցությանը։ Անկարան Սիրիայի հյուսիսում Իսրայելի ազդեցության հնարավոր ընդլայնումը նույնպես դիտարկում է որպես «սահմանային անվտանգության սպառնալիք»: 

Հարկ է նշել, որ Թուրքիան որդեգրել է «Առանց ահաբեկչության Թուրքիա» կարգախոսը, որը վերաբերում է ոչ միայն երկրի ներսի, այլև սահմաններից դուրս գտնվող «ահաբեկչական» խմբավորումների չեզոքացմանը։  Քանի որ Անկարան վերոթվարկյալ քրդական կառույցներին համարում է ահաբեկչական, ապա չի բացառվում, որ եթե քրդերը չինտեգրվեն սիրիական պետության կազմում, քայլեր կձեռնարկի վերջիններիս ազդեցության թուլացման ուղղությամբ: Դա կլինի և՛ Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ համագործակցության, և ռազմական նոր գործողությունների արդյունքում: 

Իսկ եթե Թուրքիան հապաղի և այժմ չձեռնարկի քայլեր քրդական ուժերի դեմ, ապա հետագայում հնարավոր է, որ ստիպված կլինի առերեսվել ոչ միայն քրդական անկախ միավորի և դրա հետևանքների, այլև Թուրքիայի սահմաններին իսրայելական ներկայության հետ։

Հնարավոր քայլերը, որոնց կարող է դիմել Թուրքիան ներառում են՝

1. Սիրիայի կառավարության հետ համագործակցություն YPG/SDF-ին ճնշելու նպատակով։

2. Տեղային (լոկալ) ռազմական գործողությունների իրականացում՝ սահմանների մոտ «անվտանգության գոտիներ» ստեղծելու համար։

3. Դիվանագիտական ճնշում ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ YPG/SDF-ին զենքի և ֆինանսական աջակցության դադարեցման համար։

4. Տեղային ուժերի հետ համագործակցություն՝ YPG/SDF-ի դիրքերը թուլացնելու նպատակով։

Ամփոփելով, Թուրքիայի քաղաքականությունը YPG/SDF-ի նկատմամբ հիմնված է այն համոզման վրա, որ այս կառույցները կշարունակեն սպառնալիք լինել Թուրքիայի  պետական անվտանգության և տարածաշրջանային հավասարակշռության համար։

Սիրիայի քրդերի հնարավոր համագործակցությունը միջազգային այլ դերակատարների և ուժերի, մասնավորապես Իսրայելի հետ, ինչպես նաև թուրք պաշտոնյաների բացահայտ սպառնալիքները մեծացնում են ռազմական գործողությունների հավանականությունը։

Հեղինակ`   ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»
Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»
Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել
Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}