• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 02:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:51, 25 Ապրիլ 2025

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Մանսուր Յավաշը X-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի առնչությամբ։

Նշելով, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի ժամանակաշրջանի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մերժում ենք և մեր որդեգրած այս գիծը վճռականությամբ շարունակելու ենք»,- նշվել  է գրառման մեջ։

Ըստ նրա՝ մի շարք երկրների կողմից արված հայտարարությունների իրական նպատակները երկկողմ և տարածաշրջանային խաղաղությունը, անդորրն ու կայունությունը չեն։

Յավաշի համոզմամբ, Թուրքիա-Հայաստան և դրան զուգահեռ Ադրբեջան-Հայաստան խնդիրները բարիդրացիության հիմքի վրա ապագայակենտրոն ընկալմամբ հարատև հաղթահարումը դառնալու են տարածաշրջանի երկրների երկկողմ և տարածաշրջանային խաղաղության, բարօրության և անդորրի համար արժեքավոր սկիզբ։

«Այս կապակցությամբ մտոհոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունը, որը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ՝ մյուսների՝ 2021թ․-ի ապրիլի 24-ին Թուրքիային ուղղված «ցեղասպանության» մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու մասին, այս հարցում արդյունավետ քաղաքականություն չի կարողանում վարել։ Ավելին՝ խնդրո առարկա հայտարարությունից հետո ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հայկական թեզերին աջակցող տարբեր կարգավորումների են գնում»-, նշել է ընդդիմադիր գործիչը։

Դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ Յավաշը նշել է.

«Մեր ազգը ցանկանում է իմանալ, թե 2021 թվականի ապրիլի 24-ից ի վեր Թուրքիան ինչ հակաքայլեր է ձեռնարկել։ Քանզի մեր իշխանության լռությունն ու արձագանքների բացակայությունը քաջալերում են հայկական շրջանակների և նրանց աջակցող ուժերի՝ մեր երկրի դեմ ուղղված քաղաքականությունը և խրախուսում են նոր, կործանարար քայլերի»-, ընդգծել է Յավաշը։

Որպես ամփոփում ընդդիմադիր գործիչը նշել է, որ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մերժում են ԱՄՆ նախագահ Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները։

Աղբյուր`    https://x.com/mansuryavas06/status/1915471532572410099

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}