Հոդված10:25, 29 Հուլիս 2025
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Առաջին ու վերջին մահապատիժների ժամանակային միջակայքը 59 տարի է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Սկզբում մահապատիժները կիրառել են զինվորական ծառայությունից խուսափելու և ծանր հանցանքներ գործելու դեպքում: Իսկ հետո քրեական մեղադրանքներից բացի մարդկանց կախաղան են հանել նաև քաղաքական մեղադրանքներով:
Ընդհանրապես ամենաշատ մահապատիժներն իրականացվել են 1920-1930-ական թվականներին` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք:
Չեն խնայվել անգամ կանայք: Առաջին կինը, որը մահապատժի է ենթարկվել Թուրքիայում, եղել է Հասանի դուստր Ֆաթման: Նրան ամբոխի առաջ կախել են, երբ ընդամենը 30 տարեկան էր:
Ֆաթմայից հետո Թուրքիայում օրենքով սպանվել է ևս 14 կին: Կախաղանից ճոճվող վերջին անշնչացած մարմինը եղել է 24-ամյա Քադրիյե Փարթիջիինը:
Արյունոտ հաշվեհարդարներով ու հատկապես մահապատիժներով են ուղեկցվել Թուրքիայի ռազմաքաղաքական բեկումնային իրադարձությունները։ Ամեն մի ռազմական հեղաշրջումից հետո մահապատժի են ենթարկվել տասնյակ մարդիկ։ Անգամ երկրի առաջին դեմքը: 1960 թվականին ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալված վարչապետ Ադնան Մենդերեսին բանտում կախաղան հանեցին:
Նրա հետ մահապատժի ենթարկվեցին նաև արտգործնախարար Ֆաթին Ռուշտու Զոռլուն և ֆինանսների նախարար Հասան Փոլաթքանը:
Մեկ այլ` 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո էլ կայացվեց 54 մարդու մահապատժի վճիռ: Նրանց մեջ կար 17-ամյա մի պատանի` Էրդալ Էրենը, որին նույնպես դատարանը մահապատժի դատապարտեց։
Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Քենան Էվրենը արդար էր համարում նրանց բոլորի մահապատիժը՝ հայտարարելով.
«Նրանց չկախենք, բա ի՞նչ անենք, տանենք կերակրե՞նք»:
Ի դեպ, Թուրքիայում մահապատիժ են կիրառել նաև պատգամավորների նկատմամբ: Այսպես` 1920-1961 թվականներին կախաղան է հանվել Ազգային մեծ ժողովի 16 պատգամավոր:
Թուրքիայում իրագործված աղմկահարույց մահապատիժներից մեկը վերաբերում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ASALA-ի մարտիկ Լևոն Էքմեքչյանին: Նա 1982 թվականի օգոստոսի 7-ին մասնակցել էր Անկարայի Էսենբողա օդանավակայանում իրականացված «Կարին» ռազմագործողությանը, որի նպատակն էր սպանել Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Բյուլենթ Ուլուսուին: Նրա օդանավը պիտի վայրէջք կատարեր Էսենբողայում, բայց վերջին պահին վարչապետի ինքնաթիռն ուղղությունը փոխել է, և դեպքերը զարգացել են չնախատեսված սցենարով: Փոխհրաձգության ընթացքում Լևոնը ծանր վիրավորվել է ու գերեվարվել արյունաքամ վիճակից ուշագնաց: Թուրքական հիվանդանոցը նախ փրկել է նրա կյանքը, իսկ հետո էլ թուրքական դատարանը՝ մահվան դատապարտել: Հրավիրվել է ընդամենը մեկ դատական նիստ՝ առանց դատապաշտպանի, առանց պատշաճ թարգմանության։ Միանգամից մահապատժի որոշում է կայացվել:
Լիբանանահայ Լևոնի Էքմեքչյանի մահապատիժն իրականացվել է 1983թ. հունվարին:
Սիլվա Կապուտիկյանը նրա հիշատակին է նվիրել իր «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը, որտեղ ասում է.
Կանձրևէ, տղաս... աշունը թաց է,
Ուրկի՞ց հայտնվեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:
Մահապատժի ենթարկված (1984թ.) վերջին անձը Թուրքիայում եղել է քուրդ Հըդըր Ասլանը` 3 թուրք ոստիկանի սպանության համար Դրանից հետո Թուրքիայի խորհրդարանը չի վավերացրել ոչ մի մահապատժի որոշում: Իսկ 2004-ին Թուրքիայում ամբողջությամբ վերացվել է մահապատիժը՝ եվրաինտեգրման գործընթացի չափանիշներին համապատասխանելու նպատակով։
Հակառակ այս ամենի` Թուրքիայում երբեք չեն դադարել մահապատժի վերականգնման մասին խոսակցությունները քաղաքական հարթակներում: Դրա ամենաեռանդուն պաշտպաններից է «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թև «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին: Մահապատժի վերկանգնման կողմնակից է նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է այդ մասին:
«Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես կվավերացնեմ այն: Իսկ եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |