• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Հունիս, 2025
Հինգշաբթի 01:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:16, 21 Մարտ 2025

Քուրդ լրագրող․ Հայաստանը պետք է փոխզիջման ճանապարհ գտնի Էրդողանի հետ

Քուրդ լրագրող․ Հայաստանը պետք է փոխզիջման ճանապարհ գտնի Էրդողանի հետ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ  Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող  քուրդ լրագրող
«Medyascope» լրատվական կայքի արտաքին լուրերի խմբագիր Մեհմեթ Թթալըի հետ։

- Պրն․ Թաթլը, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։ 

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

-  Ադրբեջանն այստեղ շատ մեծ գործոն է։ Այն, ինչ իրականում սպասվում էր Թուրքիայից 2020 թվականի պատերազմից հետո, հետևյալն էր. Երբ Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանությունը «հանձնեց/մատուցեց» Ադրբեջանին, դրանից հետո Թուրքիան պետք է իրականում նախաձեռներ  հարաբերությունների կարգավորում։ Բայց չսկսեց այն։ Հիմա սա, թեկուզ փոքր չափով, փաստացի քննարկվել է նաև Թուրքիայում՝ հատկապես անկախ լրատվամիջոցների կողմից։

Այստեղ ամենակարևոր գործոնը Ադրբեջանն է։ Երբ ասում ենք Ադրբեջան,  իրականում չենք խոսում 7-8 միլիոնանոց Ադրբեջանի մասին, այլ խոսքը գնում  է բիզնես աշխարհի մասին, զենքի առևտրի, նավթի առևտրի, կարճ ասած՝ առևտրի։

Ինչպես գիտեք, 2016-ից Թուրքիան աննորմալ ժամանակներ է ապրում։ Թուրքիան ունի օտարերկրյա ներդրողների կարիք, քան երբևէ։ Ադրբեջանը իրականում շատ տեղերում է օգնության հասել Թուրքիային։ Օրինակ՝  գազի վաճառքի հարցում։ Բացի այդ, նոր ալիք է բացվել։ Այն բավականին արդյունավետ է նաև Թուրքիայում: Բնականաբար, չեմ ասում, որ այն թոփ 5 լրատվամիջոցներից չէ։ Բայց արդեն 5-6 տարի է, ինչ հիմնադրվել է ու կարողանում է որոշել Թուրքիայի օրակարգը։ Ադրբեջանը նման փափուկ ուժի գործիքակազմ ունի Թուրքիայում։ Ամենամեծ պատճառը, որ այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում կամ հետաձգվում են, կամ, պարզ ասած, ոչինչ չի խոսվում այդ պայմանավորվածությունների մասին  տեղի է ունենում Թուրքիայում ամբողջությամբ ադրբեջանական լոբբիի ցանկություններին համապատասխան։

- Ի՞նչ եք կարծում Թուրքիան միշտ կաջակցի՞ Ադրբեջանին:

- Այնպես չէ, որ ինչ էլ, որ լինի Թուրքիան կաջակցի Ադրբեջանին։ Ես այսպիսի մի հնարավորություն էլ եմ տեսնում։ Ինչպես գիտենք, Էրդողանը 71 տարեկան է, գիտենք նաև, որ անմահ էլ չէ։ Էրդողանից հետո պետք է տեսնենք, որ տարածաշրջանային երկրները՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը պատրաստվում են  հետէրդողանական շրջանին։ Հայաստանը կարող է մի փոքր թերանալ այս հարցում։ Իրականում  հետևյալն եմ փորձում ասել․

Այժմ Թուրքիայում կա մի առաջնորդ, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը։ Սա մի բան է, որն առաջին անգամ տեղի ունեցավ Աթաթուրքից հետո։ Սա ունի իր առավելություններն ու թերությունները: Եթե ​​դուք վատ հարաբերություններ հաստատեք այս ղեկավարության հետ, դա կարող է հսկայական ավերածություններ բերել: Բայց եթե դուք ինչ-որ կերպ կարողանաք կապի ալիք բացել այս ղեկավարության հետ, դա կարող է ստեղծել անհավանական հնարավորություններ:

Դա էլ այն պատճառով, որ հիմա Թուրքիան իրավունք ունի այն ներկայացնելու։ Այնպես որ, եթե Էրդողանն այսօր ասի, որ ամբողջությամբ բարելավում է հարաբերությունները Հայաստանի հետ, գեթ մեկ բողոք էլ չի լինելու։ Նա այդպիսի ուժ ունի։

Քանի դեռ Էրդողանը ողջ է և իշխանության ղեկին պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։ Էրդողանը կա, մնում է միայն մեկ մարդ, ում պետք է համոզել։ Եթե ​​Էրդողանը չլինի, գուցե ստիպված լինեք համոզել 84 միլիոն մարդու։ Կարծում եմ նաև, որ Էրդողանից հետո Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է Թուրքիայի հետ քաղաքականությանը։ Նա հավանաբար արդեն կապ է հաստատում Էրդողանից հետո թեկնածուների հետ։ Նա արդեն քայլեր է անում, որոնք կարող են շահարկել կամ ազդել Էրդողանից հետո արտաքին քաղաքականության վրա։

Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է հետ մնա այս հարցում։ Բայց ավելի կարևորն այն է, որ  պետք է փոխզիջման ճանապարհ գտնել Էրդողանի հետ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}