• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հունիս, 2025
Շաբաթ 22:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:08, 30 Ապրիլ 2025

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Օրեր առաջ Հայաստանում «Ցեղասպանագիտության շաբաթ» գիտական քառօրյակի շրջանակում տեղի է ունեցել շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» երկլեզու վավերագրության շնորհանդեսը։ Գրքում Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023), ներկայացրել պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է գրքի հեղինակի հետ։

- Պարոն Սյոնմեզ, Հայաստանում երկրորդ անգամ լույս է տեսել Ձեր՝ Արցախի մասին պատմող «Վիրավոր արծիվը» գիրքը։ Երկրորդ հրատարակությունում նկարագրել եք նաև արցախցիների բռնի տեղահանումը։ Ի՞նչ կարող եք ասել ձեր գրքի մասին: Ինչպե՞ս ծագեց գաղափարը և ինչպե՞ս որոշեցիք գրքի անվանումը:

- Արցախյան պատերազմից վերադառնալուց հետո ես շարունակեցի հետևել զարգացումներին և գրառումներ անել։ Նկատեցի, որ Արցախի պատերազմի մասին գրեթե ոչինչ չի խոսվում և չի գրվում։ Եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հարյուրավոր գրքեր են հրատարակվել, միլիոնավոր տեսաշարեր և տեքստային աղբյուրներ կան, ապա Արցախի պատերազմի ու ցեղասպանության վերաբերյալ գրեթե չկան փաստաթղթեր կամ հրապարակումներ։ Վերջին շրջանում ակնհայտ է դարձել մի միտում՝ նպատակաուղղված մոռացության մատնել Արցախի ցեղասպանությունը։ Հենց այս գիտակցումով էլ ինձ մոտ միտք առաջացավ հրատարակել այս գիրքը՝ պատմության մեջ հետք թողնելու համար։

Գրքի առաջին հրատարակության մեջ ներկայացրել եմ 44-օրյա Արցախյան պատերազմը, ինչպես նաև այդ պատերազմի վերաբերյալ իմ գնահատականները, դիտարկումներն ու անձամբ իմ կողմից արված լուսանկարները։ Իսկ գրքի երկրորդ՝ վերատպված և ընդլայնված տարբերակում մանրամասնորեն անդրադարձել եմ միջազգային ուժերի (Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Պակիստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքից և Լիբիայից հավաքագրված ջիհադականներից կազմված օկուպանտ և ցեղասպան կոալիցիա) կողմից Արցախի շրջափակման և  օկուպացման շրջանին։

2023 թվականի սեպտեմբերին, Արցախի վրա 9 ամիս շարունակ տևած շրջափակման արդյունքում, հայ բնակչությունը հարկադրված եղավ լքել իրենց հայրենի հողերը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Արցախը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է սովի, ջրի և էլեկտրաէներգիայի բացակայության, առողջապահական ծառայությունների բացակայության և կյանքի պահպանման բոլոր անհրաժեշտ պայմաններից զրկման՝ փաստացիորեն թողնվելով մահվան դատապարտված վիճակում։ Ավել քան 100,000 արցախահայեր ստիպված եղան փախուստի դիմել և ապաստան գտնել Հայաստանում՝ փրկելով իրենց կյանքը։

Գիրքը վերաթողարկելու անհրաժեշտություն առաջացավ՝ ներառելու այն ողջ գործընթացը, որն արձանագրվեց վերջին իրադարձությունների ընթացքում։ Երկրորդ տպագրությունում դուք կգտնեք Արցախի շրջափակման և օկուպացիայի պայմաններում հատկապես Շվեյցարիայի պետության պաշտոնական քաղաքականության, շվեյցարական քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործիչների, հաստատությունների և հանրության դիրքորոշման մասին նյութեր։ Ներկայացված են նաև այս հարցերի շուրջ իմ կատարած ուսումնասիրությունները։

Գրքի այս նոր՝ ընդլայնված հրատարակությունը լրացնում և արժևորվում է իմ ընկեր, Armenpress-ի լուսանկարիչ Հայկ Մանուկյանի ներդրմամբ։ Նրա պատկերագրական վավերագրումներն արձանագրում են Արցախի շրջափակումը և արցախահայության հարկադիր տեղահանությունն դեպի Հայաստան։

Գրքի վերնագիրը որոշվել է իրական պատմությունից ոգեշնչված։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին, երբ վերադառնում էինք Եզդի զինվոր Թեմուր Կոթայանի հուղարկավորության արարողությունից դեպի Երևան, ճանապարհին մի վիրավոր արծվի ձագ նկատեցինք։ Մտածեցի նրան Երևան բերել և կենդանաբույժի մոտ տանել, սակայն ընկերներս ասացին, որ արծվի ապրելու հավանականությունը շատ փոքր է։ Արծիվն ուժասպառ էր, վիրավոր ու այլևս չէր կարողանում թռչել։ Նրա աչքերի շարժումից զգացվում էր՝ նա քաղցած է, ծարավ ու հոգնած, և վերջին շունչն է տալիս։ Այդ փոքրիկ արծիվը, իր անօգնական հայացքով մեզնից օգնություն էր հայցում։ Բայց ցավոք՝ մենք ևս անզոր էինք որևէ բան անել։ Ընկերներս արծվի ձագին թողեցին ճանապարհի եզրին գտնվող դաշտի մեջ։ Երբ հեռանում էինք մեքենայով, մտքովս դեռ նա էր՝ այդ անօգնական, փոքրիկ արծիվը։ Արդյոք նա դեռ ողջ է՞։

Այդ վիրավոր արծվի ձագը ինձ համար Արցախի խորհրդանիշն էր՝ իմ սրտում ու մտքում։ Հենց այդ պատճառով էլ գրքին այլ անուն տալ պարզապես հնարավոր չէր։

– Ձեր գիրքն առաջինն է, որը պատմական փաստագրությունից բացի, ներկայացնում է Արցախյան երկրորդ պատերազմը և 2023 թվականին տեղի ունեցած բնակչության բռնի տեղահանությունը։ Ո՞րն է այն հիմնական ուղերձը, որը ցանկանում եք փոխանցել աշխարհին այս գրքի միջոցով։

– Այս ստեղծագործությունը պատմական շրջանի վկայությունն է ոչ միայն լուսանկարներով, այլ նաև տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների խորացված տեսական, քաղաքական և սոցիալական վերլուծություններով։ Կարճ ասած, այս գրքում կարելի է գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝ ով էր հայ ժողովրդի ընկերը, ով էր թշնամին, ով դավաճանեց նրանց, ինչպե՞ս արձագանքեց միջազգային հանրությունը, ինչպիսի՞ դիրքորոշում որդեգրեցին միջազգային կազմակերպություններն ու պետությունները պատերազմի ընթացքում։

Այս գիրքը փաստաթուղթ է, որը վկայում է, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը դեռ շարունակվում է։ Այն վավերացնում է 21-րդ դարում Արցախի ժողովրդի դեմ կատարված մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը՝ դառնալով կարևոր աղբյուր ոչ միայն մեր օրերի, այլև ապագայի համար։

Լուսանկարների հեղինակ՝ Հայկ Մանուկյան

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}