• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 21:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված15:26, 24 Փետրվար 2025

Ստամբուլն աղետալի երկրաշարժի շեմին է

Ստամբուլն աղետալի երկրաշարժի շեմին է

Թուրքիան գտնվում է աշխարհագրական բարդ դիրքում՝ եվրասիական, արաբական և աֆրիկյան տեկտոնական խզվածքների խաչմերուկում, ինչն այն դարձնում է սեյսմիկ առումով ամենաակտիվ տարածաշրջաններից մեկը։

Վերջին տարիներին Թուրքիայում և հարակից տարածքներում, մասնավորապես Էգեյան ծովում գրանցվել են բազմաթիվ երկրաշարժեր, որոնք հերթական անգամ անհանգստացրել են թուրք հասարակությանն ու ոլորտի մասնագետներին։

Այս իրավիճակում, այլ քաղաքներին զուգահեռ, փաստացի առավել մեծ վտանգի տակ է հայտնվում Ստամբուլ քաղաքը։ Մի շարք գիտնականների եզրակացությունները փաստում են, որ այն Թուրքիայի ամենախոցելի քաղաքներից մեկն է այս առումով։

Ստամբուլը, Թուրքիայի ամենամեծ և ամենախիտ բնակեցված քաղաքն է: Այն գտնվում է «Հյուսիսային Անատոլիական խզվածքի» (North Anatolian Fault) մոտ, որը համարվում է աշխարհի ամենաակտիվ տեկտոնական խզվածքներից մեկը։

Հենց այս խզվածքն էլ եղել է պատճառ մի շարք այնպիսի աղետալի երկրաշարժերի համար, ինչպիսին է օրինակ 1999 թվականի Իզմիթ քաղաքի երկրաշարժը (7.6 մագնիտուդ), որի հետևանքով զոհվել էր ավելի քան 17.000 մարդ։

Պրոֆեսոր Նաջի Գյորուրը, ով Թուրքիայի ամենահայտնի սեյսմոլոգներից է ու հետևում է ամենօրյա կտրվածքով գրանցվող երկրաշարժերին, ևս հավաստում է, որ Ստամբուլը գտնվում է մեծ երկրաշարժի ուղիղ վտանգի առաջ։ Նրա կարծիքով՝ խզվածքի վրա կուտակված էներգիան կարող է ազատվել ցանկացած պահի, ինչն էլ կարող է հանգեցնել 7 և կամ ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի։

«Ստամբուլը պատրաստ չէ այդպիսի երկրաշարժի, քանի որ քաղաքի շինությունների մեծ մասը չեն համապատասխանում ժամանակակից սեյսմիկ ստանդարտներին», - ասում է Գյորուրը։

Ստամբուլի հնարավոր աղետալի հետևանքների կանխավարկածը վերջերս հաստատեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընթացիկ տարվա (2025) փետրվարի սկզբին Էրդողանը կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմիններին լրջորեն նախապատրասվել երկրաշարժերին:

«Մեր քաղաքները և հատկապես Ստամբուլը սեյսմակայուն դարձնելուց բացի այլընտրանք չունենք»:

Այսպիսի կոչով երկրի առաջնորդը հանդես է գալիս Էգեյան ծովում և Թուրքիային հարող ափամերձ շրջաններում պարբերաբար գրանցվող երկրաշարժերի ֆոնին, որի վերաբերյալ նույնիսկ զեկույց է հրապարակվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD):

Ըստ այդմ՝ հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը,  Թուրքիայի ժամանակով 15:50-ին Էգեյան ծովում 570 ցնցում է գրանցվել: Կանխատեսվել է նաև ծովում հրաբխի հնարավոր ժայթքման և դրա հետևանքով հնարավոր ցունամիի վտանգի մասին, որն էլ կարող է հասնել մինչև թուրքական բնակավայրեր:

Այսպիսի վերլուծություններին զուգահեռ նույնիսկ ափամերձ շրջաններում մեկնարկեցին շչակների տեղադրման աշխատանքներ՝ հնարավոր ցունամիի իրազեկման պարագայում դրանք կիրառելու նպատակով:

Այս օրերին տիրող իրավիճակի վերաբերյալ վերլուծություններն ու տարատեսակ տեղեկություններն ակամա հիշեցնում են ոչ վաղ անցյալում Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի մասին: Երկու տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 6-ին իրարահաջորդ և ավելի քան 7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ գրանցվեին երկրի հարավային Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգում, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 55.000 մարդ, իսկ տուժածների և անտունների հարցը մինչ օրս մնում է վերջնականորեն չլուծված: 

Քահրմանամարաշի երկրաշարժերը, մի շարք սեյմսոլոգների կարծիքով, ակտիվացրել են հարակից խզվածքներն ու դրանցում գազերի կուտակման գործընթացը և չնայած նրան, որ այս երկրաշարժերն ուղղակիորեն չեն ազդել Ստամբուլի վրա, դրանք ցույց են տալիս, որ տեկտոնական լարումները շարունակում են աճել։

Սեյմսոլոգ, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը նշում է. «Ստամբուլը գտնվում է մեծ երկրաշարժի ռիսկին դեմ առ դեմ, և մենք պետք է պատրաստ լինենք։ Վերջին երկրաշարժերը Էգեյան ծովում ցույց են տալիս, որ տեկտոնական գործընթացները շարունակվում են և դա անխուսափելիորեն կազդի Ստամբուլի վրա»։

Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում դիտարկել Ստամբուլի երկրաշարժադիմացկությունը: «
Ստամբուլի պլանավորման գործակալության» կողմից Մարմարայի երկրաշարժերի 25-ամյակի առթիվ 2024-ին պատրաստված զեկույցի համաձայն՝ Ստամբուլում գոյություն ունեցող շենքերի զգալի մասը դեռևս չի համապատասխանում երկրաշարժակայունության հիմնական պահանջներին և երկրաշարժի դեպքում ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ նյութական վնասների տեսանկյունից մեծ կորուստներ կարող են լինել։

«Ստամբուլի հնարավոր երկրաշարժային կորուստների կանխատեսումների թարմացում» ուսումնասիրության շրջանակներում էլ ընդգծվել է, որ 7.5 ուժգնությամբ մագնիտուդ երկրաշարժի պարագայում կվնասվի ավելի քան 500.000 շենք: Եվ սա դեռևս 2019-ին:

Այսպիսով կարելի է կարծել, որ Ստամբուլը գտնվում է աղետալի երկրաշարժի և դրա աղետալի հետևանքներին դեմ հանդիման, իսկ քաղաքի ապագան կախված է նրանից, թե ինչպես կկողմնորոշվեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու կառավարությունը մինչև հնարավոր երկրաշարժը:

Ստամբուլի՝ երկրաշարժերին ոչ դիմացկուն լինելու հարցում միակարծիք են նաև գիտնականները: Նրանք անհրաժեշտ են համարում ստեղծված իրավիճակում արագացնել հնարավոր ցնցումների դեմ կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը:

Հարկ է նաև ընդգծել, որ դեռևս 2020-ին Էրդողանը հայտարարել էր Ստամբուլի քաղաքային վերափոխումների մասին, որի նպատակն էր ամրապնդել քաղաքի ենթակառուցվածքները և նվազեցնել երկրաշարժերի ռիսկերը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր քանդել հին և անապահով շենքերը և դրանց փոխարեն կառուցել նոր, երկրաշարժակայուն շինություններ։ Նա նաև կոչ էր արել կանոնավոր կերպով անցկացնել երկրաշարժային վարժանքներ և բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը երկրաշարժերի ժամանակ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ: Չնայած տարիներ առաջ եղած նման հրահանգներին՝ իրականացված գործողությունների վերաբերյալ տեղեկություններն այդպես էլ մնում են անհայտ:

Այժմ էլ հերթական երկրաշարժերի պարբերականության խտացման ֆոնին Էրդողանը կրկին կոչ է անում լրջորեն նախատապատրաստվել երկրաշարժերին, ինչն էլ ուղղակի փաստում է նախորդիվ «լրջորեն չզբաղվելու» և հնարավոր վտանգները ցանկալի չափով չչեզոքացնելու մասին: 

Հեղինակ`   ԱՆԴՐԱՆԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված
12:30, 19 հուն
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում
Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}