• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Հունիս, 2025
Չորեքշաբթի 21:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված15:56, 25 Հունիս 2025

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայաստանի և Թուրքիայի միջև 2022-ից մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացում  տևական ժամանակ է, ինչ զգալի առաջընթաց չի նկատվում։ Թեև բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով շփումները տարբեր ձևաչափերով շարունակվում են, բայց բուն հարաբերությունների կարգավորման գործընթացը կարծես թե դոփում է նույն տեղում։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ Հայաստան և Թուրքիա այցելող 3-րդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողներին,  կարող ենք ասել դեռևս չունի նկատելի առաջընթաց։

Այս տարի ևս Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ) մասնակցելու հրավեր էր  ստացել, որի ընթացքում հղվել են մի շարք ուղերձներ, հայտարարություններ հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանների բացման վերաբերյալ։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նշել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի ձեռք բերված պայմանավորվածությամբ, իսկ հետագայում այդ պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց ինչպես տեսնում ենք, հիշյալ պայմանավորվածությունները հայտարարության մակարդակից այն կողմ չեն անցել։

Բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով շփումների շրջանակում  օրերս Ստամբուլում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցը։ Հետաքրքրական է, որ հանդիպումից հետո կողմերը հանդես չեն եկել համատեղ հայտարարությամբ։ Փոխարենը արտաքին գերատեսչությունների կողմից հրապարակվել են կարճ հաղորդագրություններ, որտեղ նշվել է, որ երկկողմ շփումներից զատ քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացը և տարածաշրջանային ընթացիկ զարգացումները։ Վերոնշյալ օրինակները փաստում են, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկից մինչ օրս Հայաստանն է հանդես գալիս նախաձեռնություններով, որպեսզի տեղաշարժ նկատվի երկկողմ հարաբերություններում։ Ակնհայտորեն հարաբերությունների կարգավորմամբ առավել շահագրգռված է Հայաստանը, քան՝ Թուրքիան։

Այս ամենը հերթական փորձն է՝ շարժելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «քարը»։ Բայց այն թերևս կրում է սիմվոլիկ բնույթ, որը նպատակ ունի ցույց տալու, թե գործընթացը կանգ չի առել ու շարունակվում է, մինչդեռ իրականում այդ «քարը» տասնամյակներով տեղից չի շարժվում։

Թուրքական կողմը 2020-ի արցախյան պատերազմից հետո որդեգրել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբր պատրաստ է վերջնականապես դրանք տանել լուծման, բայց իրականում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային հարցերի թվում չէ և Անկարան էլ այդ հարցի ակտիվ ջատագովը չէ։

Հայաստանի հետ Թուքրիայի հարաբերությունները սահմանափակվում են սոսկ շփումների մակարդակը պահպանելով, այլ ոչ թե գործուն քայլերով։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում երկրները միմյանց պետք է դիտարկեն որպես հավասարը հավասարի, բայց հայ-թուրքական հարաբերություններում ակնհայտորեն ընդգծված է Թուրքիայի ծանրաբարո կեցվածքը։ Վերջինիս դիրքերը տարածաշրջանում էականորեն ու պատմականորեն բարելավվել են։ Թուրքիան Հայաստանի հետ խոսում է արդարության և հումանիզմի լեզվով՝ այդ կերպ փորձելով ընդամենը խայծ տալ, որովհետև անընդհատ ձգձգում է հարաբերություններում նոր մակարդակի կամ նշաձողի սահմանումը։

Սահմանների բացման և գործընթացի թվացյալ առաջխաղացման համար Թուրքիան իրեն հարիր ոճով գործի է դրել մի մեխանիզմ, որով անընդհատ տարբեր նախապայմաններ ու պատճառաբանություններ է  առաջ քաշում, ստանալով ինչ իրեն պետք է, բայց դրան ի պատասխան հայկական կողմը հայտարարություններից զատ չի ստանում ոչինչ։ Արդյունքում կողմերը մնում են շփման մակարդակում՝ չգրանցելով առաջընթաց։ Պաշտոնական Անկարան շատ լավ է հասկանում այդ մեխանիզմի արդյունավետությունը և իր դիրքրոշումն առաջ է քաշում հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման քողի ներքո՝ բնավ ցանկություն չունենալով բացել այն, քանի որ սահմանի բաց կամ փակ լինելն էականորեն ոչինչ չի փոխում թուրքական իրականության մեջ։

Հաճախ առաջ է քաշվում այն վարկածը, որ սահմանի բացման պարագայում կզարգանան երկու երկրների հատկապես սահմանամերձ շրջանները, առավելապես ընգծվում է, որ այն դրականորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա և դա  փորձում են ներկայացնել Հայաստանի համար շահեկան դիրքերից ու  դրական լույսի ներքո։

Սահմանների բացմամբ Թուրքիան շահագրգռված չէ, ի տարբերություն Հայաստանի, որն արդեն ավարտին է հասցրել Մարգարա կամրջի շինարարությունը՝ նշելով, որ այն պատրաստ է շահագործման, իսկ թուրքական կողմից  շինարարական աշխատանքներ տանելու մասին խոսք անգամ չկա։ Անկարան հրաշալի գիտակցում է, որ Երևանն է առավել շահագրգռված հարաբերությունների կարգավորմամբ։ Դա օգտագործելով առաջ է քաշում նախապայմաներ՝ ձգձգելով գործընթացը։ Հենց այսպիսի մոտեցումներ են ընկած Թուրքիայի դիվանագիտության առանցքում՝ բանակցային գործընթացում հնարավորինս շատ զիջումներ ստանալ։

Թեև նշվում է, որ կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր այն ընթանում է առանց նախապայմանների, բայց իրականում նախկինում սահմանված նախապայմաններն արդեն փոփոխվել են ու դրանց փոխարեն առաջ են քաշվել նորերը։ Սկզբում  նախապայմանները կապված էին Արցախի, ՀՀ սահմանդարության մեջ որոշակի կետերի փոփոխության, Հայոց ցեղասպանության ժխտողականության հետ, իսկ  այժմ դրանք կապված են Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանքի» հետ։ Այդ պահանջների շղթան շարունակական է, իսկ ո՞րը կինի հաջորդը։

Հարաբերությունների կարգավորման գործընթացում ներառելով նաև Ադրբեջանի գործոնը՝ Թուրքիան ավելի է խճճում ու բարդացնում հայ-թուրքական հարաբերությունների առանց այդ էլ հեղհեղուկ վիճակը։ Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն օգտագործում է որպես Հայաստանի վրա լրացուցիչ ճնշման գործիք՝ համաձայնեցնելով ադրբեջանական կողմի հետ և արդյունքում ստացվում է, որ երկուստեք անընդհատ ճնշում ու պահանջներ են ներկայացնում ՀՀ-ին։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ի սկզբանե հակահայ քաղաքականություն է վարում ու ՀՀ տարածքը դիտարկում ծավալապաշտական նկրտումների բաղկացուցիչ մաս։ 

Աչքի առաջ ունենալով իրողությունների այս շղթան՝ կարող ենք կարծել, որ   հայ-թուրքական հարաբերությունները դեռ կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Հեղինակ`   ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված
12:30, 19 հուն
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Աշխարհի ամենադժվար նվաճվող երկրները. Թուրքիան 1-ին տասնյակում է
Աշխարհի ամենադժվար նվաճվող երկրները. Թուրքիան 1-ին տասնյակում է

Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց։

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են
Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։

Կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը
Կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է հանդիպման լուսանկարը, որտեղ երևում է Էրդողանի ձեռքի ծրարը։

Էրդողանը Նիդերլանդներում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Էրդողանը Նիդերլանդներում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}