Քաղաքական22:53, 03 Հուլիս 2025
Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում

Թուրքիայում անցկացված սոցհետազոտությունը ցույց է տվել, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ընտրողների 17․6%-ն իրեն քեմալիստ է համարում: Հասարակական ուսումնասիրությունների ինստիտուտի կատարած ուսումնասիրությունը բացահայտել է կուսակցությունների ընտրողների քաղաքական հայացքները:
ԱԶԿ-ի ընտրողների 19․1%-ն իրեն համարում է իսլամական, 20․5%-ը՝ ազգայնական, 14․6%-ը՝ պահպանողական, իսկ 5․4%-ը՝ ծայրահեղ ազգայնական:
Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ՀԺԿ-CHP) ընտրողների 69․5%-ն իրեն քեմալիստ է համարում, 6․1%-ը՝ ազգայնական:
ԱԶԿ-ի կոալիցիոն դաշնակից «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ընտրողների 10.6%-ը քեմալիստ է, 40.2%-ը՝ ազգայնական, իսկ 32.1%-ը՝ ծայրահեղ ազգայնական:
Լավ (İYİ Parti) կուսակցության ընտրողների 48.8%-ն իրեն համարում է քեմալիստական հայացքների տեր։
Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը քեմալիստ է, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:
Այս տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարները դեռևս լայն տարածություն ունեն Թուրքիայի ներկայիս հասարակությունում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |