Քաղաքական10:48, 04 Հուլիս 2025
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր մեկնել է Ստեփանակերտ։
Նշվում է, որ Էրդողանը գագաթնաժողովում անցկացվելիք հանդիպումներում և ելույթում կանդրադառնա տարածաշրջանային և գլոբալ հարցերի։ Մասնավորապես ընդգծելու է Պաղեստինից սկսված և վերջերս Իրանի վրա տարածված Իսրայելի «ագրեսիայի դեմ միասնական դիրքորոշում ցուցաբերելու» կարևորությունը։
Էրդողանը նաև անդրադառնալու է Թուրքիայի՝ տարածաշրջանում և աշխարհում «խաղաղություն և կայունություն» հաստատելու ջանքերին:
Գագաթնաժողովին մասնակցելու են անդամ պետությունների նախագահները և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդները, այդ թվում՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ), և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը X-ի իր միկրոբլոգում գրել էր.
«Ադրբեջանի Խանքենդի քաղաքում «Տնտեսական համագործակցության կազմակերպության նոր տեսլականը՝ կայուն և կլիմայական պայմաններին դիմակայուն ապագայի համար» խորագրի ներքո անցկացվելիք գագաթնաժողովին մտքեր են փոխանակվելու կլիմայական փոփոխության, առևտրի, տրանսպորտային ցանցերի և կազմակերպության ռեֆորմի հարցերի, ինչպես նաև անդամ երկրների միջև համագործակցության շուրջ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |