• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:00, 23 Մայիս 2024

Թուրք լրագրող. «Թուրքիան Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները»

Թուրք լրագրող. «Թուրքիան Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները»

Ermenihaber.am-ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք hանձնում տարասեռ տեսակետներ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Այքան Սևերն է։ Նրա հոդվածները հրապարակվում են թուրքական ընդդիմադիր մի շարք պարբերականներում, մասնավորապես՝ Bianet.org լրատվակայքում։ 

- 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

- Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն իրատեսական չեմ համարում, քանի որ Թուրքիայում թե՛ իշխող դասակարգային դաշինքը, և թե՛ պետական ​​բյուրոկրատիան վերջին 15 տարիների ընթացքում նեոօսմանյան իմպերիալիստական ​​էքսպանսիոնիզմը որպես ռազմավարություն է դիտարկում։ Այս համատեքստում, Թուրքիայի համար հարևան ժողովուրդներն ու երկրներն առավելագույնը հպատակի կարգավիճակի արժեք ունեն։ Թուրքիայի Հանրապետության համար կարգավորումը համարվում է որպես իրեն տրված հավատարմության երդում։

Թուրքիայի համար Հայաստանի կարևորությունն այն է, որ այն դիտվում է որպես Կենտրոնական Ասիայի նկատմամբ իմպերիալիստական ​​քաղաքականության իրականացման ռազմավարական անցումային կետ։ «Զանգեզուրի միջանցք» անունով օրակարգ բերված հարկադրանքը հենց դրա պատկերն է։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան ավելի շատ կախված է Երրորդ համաշխարհային պատերազմի ընթացքից և տարածաշրջանի վրա դրա անդրադարձներից, քան այս երկու երկրների փոխադարձ քայլերից։

- Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի իրականացվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։ 

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․  «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։ 

- Ինչպես արդեն ասացի, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե կարգավորման, այլ հեգեմոնիայի ձգտումով: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, հատկապես, որ տարածաշրջանում հավակնություններ ունեն այլ պետություններ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի Հանրապետությունը որպես լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները Հայաստանի դեմ  և կշարունակի դա անել։ Ցավոք, երկրի ներսում բավականաչափ ժողովրդավարական ընդդիմություն չկա, որ կարողանա այդ գիծը փոխել։

Մեկ այլ բան, որ պետք է նշեմ, այն է, որ հատկապես քաղաքական գործիչներին չի կարելի վստահել Թուրքիայում։ Օգտակար է հիշել Թուրքիայի հայտնի քաղաքական գործիչներից Դեմիրելի (Թուրքիայի նախկին վարչապետ, նախագահ Սուլեյման Դեմիրել- խմբ․) ասույթով խորհրդանշված պրագմատիկ​​ ասացվածքը․ «Երեկ երեկ է, այսօր՝ այսօր»։   Բառերի և գրավոր փաստաթղթերի կարևորությունը Թուրքիայի քաղաքական կյանքում միշտ էլ երկրորդական է եղել:

- Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևիցե քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:

- Իհարկե, երկու երկրներում բաց բանակցությունները առնվազն օգուտ կտան ժողովուրդներին միմյանց ավելի մտերմացնելու համար։ Երանի Թուրքիայում կառավարման այնպիսի մոտեցում լինի, որը մարդկանց հավասար կընդունի, և մարդիկ որքան հնարավոր է շուտ սկսեն միասին ապրել, ​​էսկալացիաներն ու պատերազմները վերջանան, խաղաղություն լինի․․․

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել  խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.

1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։

2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։

3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։

4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում
Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}