• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 04:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց15:54, 24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը նաև բովանդակային կարևոր բաղադրիչ է պարունակում. պատմաբան

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը նաև բովանդակային կարևոր բաղադրիչ է պարունակում. պատմաբան

Ermenihaber.am-ը  Հայոց Մեծ եղեռնի հերթական տարելիցի նոր բովանդակության վերաբերյալ զրուցել է արևելագետ, պատմաբան Արմեն Պետրոսյանի հետ։ 

«Ավա՜ղ այսօր ամբողջ աշխարհի հայության համար Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը միայն հերթական ոգեկոչման օրացույցային ամսաթիվ չէ։ Այն իր մեջ խորհրդանշական, բայց որ ամենակարևորն է՝ բովանդակային կարևոր բաղադրիչ է պարունակում, քանի որ անցյալ տարվա ընթացքում հայ ժողովուրդը հերթական անգամ բախվեց ցեղասպանային նոր իրողության. «հերթական աշխարհաքաղաքական երկրաշարժի» շրջափուլում ամբողջովին հայրենազրկվեց հազարամյակներ շարունակ իր պատմական հայրենիքում տարբեր պատմափուլերում բազմաթիվ փորձություններ հաղթահարած արցախահայությունը»,- նշում է Պետրոսյանը։ 

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և իրավական հետևանքների արձանագրման հարցում լիարժեք արդյունքների չհասնելը, որը, անշուշտ, նախ և առաջ Հայաստանի և հայ ժողովրդի անհաջողությունն է, բայց և այնպես, խորը հետևանքներ է ունենում  նաև ամբողջ մարդկության համար։ Հրեաների, Ռուանդայում և այլ ցեղասպանությունների պատմական փաստերից բացի, նշվածի վառ ապացույցը 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին Թուրքիայի շարունակությունը համարվող Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից դարձյալ այդ երկրի մի շարք բնակավայրերում, Արցախում տեղի հայ բնակչության նկատմամբ իրականացված համակարգված հարձակումներն էին, սպանություններն ու էթնիկ զտումը։

«Այս նպատակային քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ 2020 թ. 44-օրյա պատերազմի և հատկապես 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Երբ առաջին դեպքում էթնիկ զտման ենթարկվեցին պատմական հայկական Արցախի Հադրութ, Շուշի և այլ շրջաններ, իսկ դրանից 3 տարի անց նույն եղերական ճակատագրին արժանացավ արդեն ամբողջ Արցախը։ Նույն անպատժելիության հետևանքով էր, որ նաև Թուրքիան 2010-ականների ողջ ընթացքում ինքնուրույն  իրականացնել կամ աջակցել է նմանատիպ գործողությունների նաև Սիրիայում, Իրաքում։ Ի դեպ, դրանից ևս անմանս չի մնացել հայ ժողովուրդը, որի վառ օրինակը պատմականորեն հայերով բնակեցված Սիրիայի Քեսաբ քաղաքի դեմ Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների կողմից 2014 թ. մարտին իրականացված նույնանման գործողությունն էր՝ դարձյալ բնակավայրի ամբողջական հայաթափման հետևանքներով»։  

Փորձագետը շեշտում է, որ այս ամենը հերթական անգամ հավաստում է այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ պատշաճ իրավական գնահատականն այս տարածաշրջանում հայ ժողովրդի խաղաղ և անվտանգ ընթացքի առանցքային գործոններից մեկն է, և այս ուղղությամբ ջանքերը չպետք է դադարեն՝ անկախ ժամանակային վաղեմությունից։

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքի վրա հնարավոր ազդեցության մասին հարցին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց.

«Բնականաբար, ազդեցություն կա։ Եվ այս հարցի հետ կապված՝ պետք է կրկնեմ նախկինում հնչեցված միտքս։ Ըստ այդմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի բովանդակությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի հարթություն՝ քաղաքական, իրավական, բարոյական և այլն։ Եթե թվարկվածներից առաջինը, հաճախ խարսխվելով մյուս երկուսին, առավելապես շոշափում է աշխարհի և Թուրքիայի միջև հարաբերությունների, բազմաթիվ երկրների և նրանց ազգությամբ հայ քաղաքացիների փոխհարաբերությունների շերտերը, ապա գործընթացի բարոյական և իրավական կողմերը վերաբերում են հիմնականում հայ ժողովրդին, նրա երեք հատվածներին։ Եվ, իհարկե, պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը՝ ձգտելով առավել կառավարելի դարձնել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմամբ տարբեր պատճառներով հետաքրքրված հիմնական արտաքին դերակատարների վարքագիծը»։

Փորձագետի դիտարկմամբ՝ ցեղասպանության խնդիրը հայ ժողովրդի համար առավելապես բարոյական, իրավական և ինչպես արդեն նախորդիվ նշել եմ՝ նաև անվտանգային հարթություններում է։ Դրա վերջնանպատակն արդարության հաղթանակն է՝ ցեղասպան պետության իրավահաջորդի կողմից հանցանքի ճանաչմանը, զղջմանը և նրա պատասխանատվությանը հասնելը։

«Անշուշտ, սա չափազանց բարդ գործընթաց է,  հատկապես, երբ բախվում ենք թուրքական սկզբունքային ժխտողականությանը և այլ բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտների, բայց դրա համար չկան ժամանակային սահմաններ։ Հայ ժողովրդի բոլոր սերունդների բարոյական պարտքն է ոգեկոչել ցեղասպանված ազգակիցների հիշատակը, շարունակել ամբողջ աշխարհին, մարդկության նոր սերունդներին պատմել, իրազեկել հայ ժողովրդի ազգային ողբերգության դասերը՝ երախտիքի խոսք հնչեցնելով ապրումակից բարեկամների հասցեին, ինչպես նաև դրանով նպաստելով նոր ցեղասպանությունների կանխման գործընթացին, և հատկապես՝ մեր ժողովրդի նկատմամբ»,- եզրափակում է Պետրոսյանը։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում
Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}