• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 21:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված15:51, 03 Հուլիս 2023

Թուրքիայի նոր արտգործնախարարին վերագրում են քրդական ծագում

Թուրքիայի նոր արտգործնախարարին վերագրում են քրդական ծագում

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հետաքրքրություն է առաջացնում թուրքական հանրության մոտ։ Առավել ուշագրավ է այն փաստը, որ նրա կյանքից ու գործունեությունից խիստ սահմանափակ տվյալներ են հայտնի, ինչն է՛լ ավելի է մեծացնում նրա անձի նկատմամբ հետաքրքրությունը։

Ֆիդանի արտգործնախարար նշանակվելու փաստին անտարբեր չգտնվեց միջազգային մամուլը։ Մի շարք հեղինակավոր լրատվականներ գրեցին, որ նա Թուրքիայի ամենաազդեցիկ և Էրդողանի մերձավոր մարդկանցից մեկն է։ Ուստի սպասվում է, որ արտաքին հարաբերություններում արդեն իսկ որդեգրված դիրքորոշումները շարունակվելու են նույն թափով։

Երբ հայտարարվեց, որ Թուրքիայի նոր արտգործնախարարը Հաքան Ֆիդանն է, թուրքական մամուլում կրկին սկսեցին գրել, որ նա ազգությամբ քուրդ է և կապեր ունի PKK-ի հետ, չնայած անձամբ Ֆիդանը երբեք չի խոսել իր քրդական ծագման մասին։

Լուրեր էին հրապարակվում, որ նրա զարմիկ Էգիդ Զիլանը PKK-ականների շարքերում է, սակայն լուրն արագորեն հերքվեց Թուրքիայի հանրային կապերի վարչության կողմից: Պաշտոնապես հայտարարվեց, որ Հաքան Ֆիդանը նման զարմիկ չունի, և պետք չէ տրվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից տարածած մանիպուլյացիոն հայտարարություններին:

Մեկ այլ լուր էլ տարածվեց, թե Հաքան Ֆիդանը նույն ինքը Աբդուլլահ Չաթլըն է, ով իբր մահացել է 1996թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարից։ Բայց ոչ թե մահացել է, այլ պլաստիկ վիրահատությունների շնորհիվ ստացել Հաքան Ֆիդանի դեմքը։ Նման պնդումների հիմք էր հանդիսացել նրանց դիմագծերի նմանությունը։ Չաթլըն հանրապետական Թուրքիայի ամենասկանդալային անձնավորություններց է եղել, խորքային պետության (Derin devlet) գործակալ, մաֆիայի լիդեր, մի քանի անգամ դատվածություն է ունեցել տարբեր սպանությունների համար, սակայն նրան հաջողվել է 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ժամանակ փախչել երկրից։

Ավելի ուշ այս անհեթեթ խոսակցություններին ևս վերջ տրվեց, քանի որ Չաթլըի աղջիկը՝ Գյոքչեն Չաթլըն, ծնվել է 1975թ. մայիսի 22-ին, երբ Ֆիդանն ընդամենը 7 տարեկան էր, ուստի պարզապես չէր կարող լինել այդ աղջկա կենսաբանական հայրը։

Ֆիդանը, տարիներ շարունակ լինելով Թուքրիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար, խիստ սահմանափակ հնարավորություններ է ունեցել հրապարակային բանակցություններին կամ հանդիպումներին ներկա լինելու, սակայն անդրկուլիսյան քննարկումներին մեծ մասնակցություն է ունեցել։ Այժմ, երբ նրան հրապարակային գործունեության հնարավորություն է տրված, աշխատանքային պայմանները թույլ են տալիս լինել ավելի ազատ և անկաշկանդ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}