Տնտեսական16:28, 20 Օգոստոս 2025
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաղորդագրություն է տարածել, որ օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը, որը հանդիսանալու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մասը։
Ուրալօղլուն շեշտել է, որ գիծն ամրապնդելու է Թուրքիայի արևելքի բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները, և՛ մեծացնելու է Թուրքիայի լոգիստիկ կարողությունը, և՛ ամրապնդելու է դեպի Ասիա ձգվող առևտրային ուղիներում երկրի՝ աշխարհառազմավարական անվտանգության կղզյակը լինելու յուրահատկությունը։
Նա ասել է, որ երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարարության աշխատանքների արդյունքում նախագծի համար 2․4 մլրդ եվրո արտաքին ֆինանսավորում է ապահովվել։
«Այս գիծը 224 կմ երկարություն ունի, զույգ գծով, էլեկտրաֆիկացված և ազդանշանային համակարգով ենք կառուցելու։ Մեր գիծը տարեկան 5․5 մլն ուղևոր և 15 մլն տոն բեռ տեղափոխելու թողունակություն է ունենալու։
Նախագծում լինելու է 5 թունել, 19 բացվող-փակվող թունել (cut-and-cover tunnel), 3 ուղեկամուրջ (վիադուկ), 10 կամուրջ, 144 ստորգետնյա անցում, 27 վերգետնյա անցում և 480 ջրատար»,-նշել է նա։
Շեշտելով, որ հիմնվելիք գիծը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մասն է, որն ապահովելու է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը՝ Ուրալօղլուն ասել է․
«Այս գծի շնորհիվ Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի նոր անխափան երկաթուղային կապ է ապահովվելու»,- շեշտել է թուրք նախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |