• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 01:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված11:33, 26 Մայիս 2023

Թուրքիայի ներքաղաքական խոսույթը՝ նախագահի ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ

Թուրքիայի ներքաղաքական խոսույթը՝ նախագահի ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ

Թուրքիայի նախագահի ընտրությունները, ինչպես և հիմնականում կանխատեսվում էր, 1-ին փուլով չավարտվեցին։ Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն, ում վերընտրվելու համար հարկավոր էր 50%+1 ձայն, կարողացավ ապահովել միայն 49.52%՝ անկարող լինելով խուսափել 2-րդ փուլի անցկացումից։ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ստացավ ընտրողների ձայների 44․88%-ը։ Հարկ է նշել, որ երկրորդ փուլի համար վճռորոշ են լինելու նախագահական ընտրություններում 5․17%-ով երրորդ տեղը զբաղեցրած «Նախնի» դաշինքի նախագահի թեկնածու Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։

Վերջինս պաշտոնապես հայտարարեց, որ աջակցելու է գործող նախագահին, իսկ «Նախնի» դաշինքը կազմող մյուս երկու կուսակցությունների ղեկավարները՝ ընդդիմադիր թեկնածուին։ Խիստ լարված ընտրապայքարի ընթացքում և հետո թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը հանդես եկան մի շարք հայտարարություններով ու գործողություններով, որոնք հակառակորդ ճամբարից և շարքային քաղաքացիների կողմից քննադատությունների առիթ դարձան, ինչպես նաև ապահովեցին թուրքական քաղաքական դաշտի հիմնական խոսույթը՝ ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ։

Մասնավորապես, ընդդիմությանը թիրախավորող խոսույթը հիմնականում հետևյալ թեմաների շրջանակում էր

  • Ընդդիմության միասնական թեկնածուի «սխալ» ընտրությունը։ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին որպես նախագահի թեկնածու չառաջադրելու հարցը, քանի որ այդ դեպքում հաղթելու շանսերն ավելի մեծ կլինեին, մինչդեռ Քըլըչդարօղլուի կերպարը «վանում է» երկրի բնակչության առավել պահպանողական-ազգայնական հատվածին՝ հատկապես ալևիականության մասին արված սկանդալային հայտարարությունից և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության կողմից նրան սատարելու մասին հայտարարություններից հետո։ Այս առումով հատկապես ակտիվ էր Twitter-յան հարթակը, որտեղ շարքային քաղաքացիները մեղադրում էին Քըլըչդարօղլուին «սեփական ես»-ը պետական շահից ավելի բարձր դասելու մեջ։
  • Ընդդիմության կողմից Ռուսաստանին թիրախավորելը։ Քըլըչդարօղլուն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և «Երկիր» կուսակցության նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ գրառում կատարեց՝ դրանում մեղադրելով Ռուսաստանին․ «Եթե ցանկանում եք մայիսի 15-ից հետո մեր բարեկամությունը շարունակվի, ձեռքերդ հեռու՛ պահեք թուրքական պետությունից»։ Այս հայտարարությունը ևս միանշանակ չընդունվեց թուրք հասարակության կողմից։
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունը։ Անդրադառնալով Քըլըչդարօղլուի` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հայտարարությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդես եկավ հայտարարությամբ, թե Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը նվազել է, և դրանում մեղավոր է ընդդիմությունը՝ այս համատեքստում ներկայացնելով ընդդիմության՝ պետական շահի ու պետական քաղաքականության մասին գաղափար չունենալու հանգամանքը, իսկ գործող նախագահ Էրդողանը հայտարարեց․ «Բայ բայ Քեմալ, դու դեռ քաղաքականություն չես սովորել, վարպետի աշակերտ/օգնական անգամ չես կարողացել լինել, դու ո՞վ ես, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառես»։
  • Կոալիցիոն կառավարությունը՝ որպես գալիք անկայունություն ստեղծող ուժ։ Իշխանությունը կարողացավ օգտագործել նաև այն փաստը, որ ընդդիմության կազմը խիստ բազմազան է, ուստի կոալիցիոն կառավարության դեպքում երկիրը զերծ պահել ցնցումներից հնարավոր չի լինի, ինչն էլ իր հերթին կբերի բացասական հետևանքների։ Սա է նաև պատճառը, որ ընտրողների մի ստվար հատված ընդդիմության օգտին հրաժարվեց քվեարկել նաև սպասվող անկայունություններից զերծ մնալու համար։
  • Ընդդիմության կողմից քրդերին «սիրաշահելու քաղաքականությունը»։ Ինչպես ցույց տվեցին առաջին փուլի արդյունքները, քրդաբնակ շրջաններում Քըլըչդարօղլուն ստացել էր ձայների մեծամասնությունը, ինչը կարելի է համարել նախընտրական քարոզարշավի և հռետորաբանության ճիշտ կազմակերպման ու ներկայացման արդյունք։ Սակայն, դրան զուգահեռ, հասարակության մի մասը, որն առավել պահպանողական-ազգայնական հայացքներ ուներ, չվստահելով ընդդիմադիր դաշինքին, քվեարկեց գործող իշխանությունների օգտին՝ ընդունելով բազմիցս ծեծված այն միտքը, թե «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը համագործակցում է «Քրդստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) կուսակցության հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, ուստի ով քվեարկում է նրանց օգտին, քվեարկում է ահաբեկչության օգտին։
  • Ընդդիմության կողմից խորհրդարանական մեծամասնության ձևավորման տապալումը։ Խորհրդարանում իշխող դաշինքը կարողացավ ապահովել մեծամասնություն, քանի որ «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը սպասվածից ավելի շատ քվեներ կարողացավ ստանալ, մինչդեռ ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Լավ» (ԼԿ-İyi Parti) կուսակցությունը չապահովեց այնքան ձայն, որքան ակնկալվում էր, և հիմնական պատճառներից մեկը նաև վերոնշյալ քրդական գործոնն էր։
  • Իշխանության կողմից «ուշացած ազգայնականության» թեզի շրջանառումը։ Քըլըչդարօղլուն և ընդդիմադիր ուժերը, հասկանալով, որ առաջին փուլում ձայների կորուստը նաև քուրդ ընտրողների կողմից մեծ թվով ձայներ ստանալու հետևանքն էր, սկսեցին ազգայնականության ուղեգծի կարևորմամբ հրապարակային, ավելի կոշտ հայտարարություններ անել, սակայն իշխանություններն այս առիթն օգտագործեցին՝ ներկայացնելով այն որպես ընդդիմության վարած քարոզարշավի տապալում։ Ընդդիմության, այսպես կոչված, «ուշացած ազգայնականության» քարոզչական թեզն ակտիվորեն շրջանառվում է թուրքական իշխանամերձ մամուլում՝ տալով իշխանության համար ցանկալի արդյունքներ։
  • Լեռնային Ղարաբաղի հարցը՝ որպես նախընտրական քարոզարշավի գործիքի օգտագործումը։ Ուշագրավ է, որ օրերս համացանցում տարածվեց լուսանկար Քըլըչդարօղլուի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաստառով, որի վրա գրված էր․ «Քեզ խոսք եմ տալիս, որ հետ ենք քաշվելու Կովկասից, Ղարաբաղն Հայաստանին ենք տալու, մեր աջակցությունն Ադրբեջանին դադարեցնելու ենք, Հայոց ցեղասպանության օրենքը ԹԱՄԺ-ով անցկացնելով՝ փոխհատուցելու ենք», ինչն, անշուշտ, Քըլըչդարօղլուի իմիջի համար հակագովազդ կարելի է համարել։

Իշխանությանը թիրախավորող խոսույթը հիմնականում հետևյալ թեմաների շրջանակում է նկատվել՝

  • Մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ վարչական լծակների կիրառումը։ Առաջին փուլում վարչական լծակներ օգտագործելու և ընտրության ընթացքում կեղծումներ իրականացնելու համար։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ահազանգում էին, որ ընտրատեղամասերում նույն մարդը մի քանի անգամ է մտնում քվեարկության կամ խցիկում մեկից ավելի մարդ է մասնակցում քվեարկության գործընթացին և այլն։
  • Իշխանության կողմից ընդդիմության՝ «քուրդ ահաբեկիչների» հետ քարոզարշավին մասնակցելու կեղծ լուրերի շրջանառումը։ Քըլըչդարօղլուի մասնակցությամբ նախընտրական տեսանյութը, որը մոնտաժի արդյունքում համացանցում տարածվել էր PKK-ի զինված թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» ղեկավար Մուրադ Քարայըլանի մասնակցությամբ, մեծ աղմուկ բարձրացրեց։ Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին բացահայտ մոնտաժված հոլովակն իրական ներկայացնելու, իսկ իշխանություններն ընդդիմությանը՝ իբրբ քրդական ահաբեկչական համարվող կազմակերպությունների կողմից աջակցություն ստանալու մեջ։ Արդյունքում Քըլըչդարօղլուի փաստաբանը հայտնեց, որ նախագահ Էրդողանի դեմ 1 մլն լիրա արժողությամբ դատական հայց են ներկայացնելու, որը կուղղվի շեհիդների երեխաների համար կրթաթոշակների վճարմանը։
  • Ընդդիմության «հակաադրբեջանական» դիրքորոշման վերաբերյալ իշխանությունների հրապարակային հայտարարություններն ու ընդդիմության հերքումները։ Մայիսի 7-ին Քըլըչդարօղլուն «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերնագրով  Twitter-ում հրապարակեց տեսանյութ, որում հայտնել էր, որ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը, սակայն քարտեզում Ադրբեջանը շրջանցված էր, և սա իշխանությունները փորձեցին ներկայացնել իբրև հակաադրբեջանական քայլ ու քաղաքականություն՝ քարոզարշավի ընթացքում շարունակ ցույց տալով, որ ընդդիմությունը լավ չի տրամադրվել Ադրբեջանի հանդեպ։ Սակայն, թուրքական յութուբյան BaBaLa TV-ի՝ ազատ խոսափողի ձևաչափ ունեցող հաղորդումներից մեկի ժամանակ պատասխանելով ունկնդիրների մի շարք հարցերին, Քըլըչդարօղլուն նշել է․ «Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։ Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ», ապա շարունակելով ասել է, որ իրենց մշակած ծրագիրն ավելի փայլուն է, և ամենևին էլ պետք չէ կարծել, որ Ադրբեջանը դուրս է մնալու։ Այսպիսով, Քըլըչդարօղլուն ևս մեկ անգամ կոտրեց այն տեսակետը, թե կարող է վնասել Ադրբեջանի հետ  հարաբերությունները կամ ի նպաստ Հայաստանի որոշակի քայլեր իրականացնել։

Պետք է նշել, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահի ընտրությունների 2-րդ փուլը խիստ կարևոր ու որոշիչ է լինելու ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի համար։ Գործող իշխանությունները շարունակում են հավատացնել, որ 2-րդ փուլում ավելի մեծ տարբերությամբ հաղթանակ կտանեն ընդդիմության նկատմամբ։ Իսկ ընդդիմությունն իր հերթին նշում է, որ հաղթանակը մոտ է, և շուտով Թուրքիան կազատվի տարիներ շարունակվող բռնապետական ռեժիմից։ Անկախ ընտրությունների արդյունքներից՝ առավել կանխատեսելի է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծ մասով կստորադասվի ներքաղաքական օրակարգի նկատմամբ՝ միտված հատկապես սոցիալ տնտեսական խնդիրները՝ տնտեսական անկումը, լիրայի արժեզրկումը, երկրաշարժի հետևանքները մեղմելուն։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}