Հարցազրույց14:05, 24 Ապրիլ 2023
Թաուասիֆ բինթ Համիդը Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի իսլամական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնի մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը։
Ermenihaber.am-ի հետ զրույցում մագիստրոսը խոսել է թեմայի ընտրության պատճառների, Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության և այլ հարցերի մասին:
- Հարգելի՛ Թաուասիֆ, վերջերս Դուք պաշտպանել եք Ձեր մագիստրոսական թեզը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Կպատմե՞ք մի փոքր՝ ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս թեման:
- Հայոց ցեղասպանության թեման հայտնի է որպես շատ զգայուն թեմա, որը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը և զբաղեցրել միջազգային կոնֆերանսների և համաձայնագրերի հարթակները հատկապես Մեծ Բրիտանիայում՝ մասնավորապես 1-ին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918թ.-ին:
Մեծ Բրիտանիան ընդդիմադիր դիրքորոշում ուներ միջազգային հանրության շրջանում Հայկական հարցի ի հայտ գալով դեռևս 1878թ.: Որպես գերտերություններից մեկը, որը հետաքրքրված է տարածաշրջանի խնդիրներով՝ Մեծ Բրիտանիան, իհարկե, ուներ ռազմական և քաղաքական դիրքորոշում, ինչի հետ կապված շատ իրադարձություններ և վերջնարդյունքներ մեկնաբանվել են այս ուսումնասիրության (հեղինակի մագիստրոսական թեզը) շրջանակներում՝ զերծ լինելով իրենց շուրջ ստեղծված պատմական հակասություններից:
Ելնելով այս ամենի կարևորությունից՝ թեմայի ընտրության պատճառները եղան.
1. Հայկական ջարդերի նկատմամբ Բրիտանիայի քաղաքականության վերաբերյալ մասնագիտացված քննադատական և վերլուծական ուսումնասիրությունների սակավությունը, հայկական ջարդերի նկատմամբ բրիտանական դիրքորոշման դրդապատճառների շուրջ հակասությունների առատությունը և երկիմաստությունը, ինչը ես ստիպված էի պարզաբանել և մեկնաբանել՝ ըստ տարբեր աղբյուրների։
2. Այս թեմային անդրադառնալու ցանկությունս էր լրացնել Եվրոպայի պամության շուրջ նախորդ ուսումնասիրությունները, որոնք ազդեցություն են ունեցել և հիմա էլ ունեն ապագա սերունդների համար անաչառ մեկնաբանելու տեսանկյունից:
3. Բացի այն, որ Մեծ Բրիտանիան, լինելով դարաշրջանի ժամանակակիցը և ղեկավարելով այդ ժամանակաշրջանի պատմական բոլոր իրադաձությունները, թեման ընտրելու դրդապատճառներից մեկը կարևոր փաստագրական նյութերի և արտասահմանյան աղբյուրների առկայությունն է, հատկապես սպաներին և զինվորականներին վերաբերող փաստաթղթերը, որոնք կապված էին 1915թ. հայկական ջարդերի հանդեպ Մեծ Բրիտանիայի քաղաքականության և, առհասարակ, նրա քաղաքականության ավելի լայն ասպեկտների հետ:
- Սաուդյան Արաբիայում որքա՞ն է ուսումնասիրված Հայոց ցեղասպանության թեման: Ակադեմիական և գիտական շրջանակներում կա՞ հետաքրքրություն Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրման նկատմամբ:
- Համաշխարհային պատմության նկատմամբ, իհարկե, հետաքրքրությունն ավելի խոր և լայն առումով է, սակայն գիտական հետազոտությունը հաճախ հետազոտողների ընտրությունից և նախասիրություններից է կախված:
- Իսկ ի՞նչ մակարդակի վրա է հանրային իրազեկվածությունը Սաուդյան Արաբիայում: Ձեր կարծիքով՝ այս համատեքստում ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը և հայ ժողովուրդը:
- Իհարկե, Սաուդյան Արաբիայի ժողովրդի՝ հատկապես մտավորականների շրջանում կա իրազեկվածություն ցեղասպանության մասին: Հայաստանը պետք է արդյունավետ դերակատարություն ունենա իր հարևանների հետ բոլոր վեճերը հաղթահարելու գործում՝ խելամիտ և իրատեսորեն վերաբերվելով այն ամենին, ինչը սպառնում է իր շահերին և աճին՝ քաղաքական, տնտեսական և միջազգային ասպարեզում, և ավելի շատ դասեր քաղի պատմությունից: Հայաստանի պատմությունը լի է դասերով։
- Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում, այլև հետևողականորեն շարունակում է ժխտել և պայքարել ճանաչման գործընթացի դեմ: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Թուրքիայի անպատժելիությունը չի խրախուսում նրա այդօրինակ վարքագծի շարունակականությունը նաև այլ երկրներում՝ ինչպես օրինակ Սիրիայում և Իրաքում:
- Կարծում եմ՝ դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև ուրիշ երկրներին։ Այո՛, միանշանակ։
- Ինչպես գիտենք, Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Առաջիկայում հնարավոր համարու՞մ եք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս գործընթացում:
- Ինչպես վերը նշեցի, ղեկավարությունը շատ բաց է արտաքին աշխարհի առաջ, և մեր թագավորն ու թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը հզոր և պատմական տեսլական ունեն արտաքին քաղաքականության ոլորտում: Ուստի, չեմ բացառում, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ապագայում կլինեն դիվանագիտական հարաբերություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |