• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 05:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց18:07, 21 Ապրիլ 2023

Արիս Նալջը. «Եթե Թուրքիա-Հայաստան սահմանը բացվի, ապա կբացվի նորընտիր նախագահի կողմից»

Արիս Նալջը. «Եթե Թուրքիա-Հայաստան սահմանը բացվի, ապա կբացվի նորընտիր նախագահի կողմից»

 Ermenihaber.am-ը իրականացնում է հարցազրույցներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ Հայոց ցեղասպանության հարցի դրսևորման և վերջերս պետական պաշտոնյաների կողմից հնչեցվող Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման վերաբերյալ:


Այս հարցազրույցի շրջանակներում մեր հարցերին պատասխանել է «Artıgerçek» պարբերականի հոդվածագիր պոլսահայ Արիս Նալջըն:

- Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, ինչպե՞ս կողմերը կկարողանան լուծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա տարաձայնությունները: Ի՞նչ եք կարծում:

- Չեմ կարծում, թե այս հարցի շուրջ տարակարծությունները հնարավոր կլինի լուծել: Այն պարագայում, երբ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել անհնարին է խոսել ինչ-որ լուծման մասին: Իսկ ցեղասպանությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում մեկ  այլ տեղում է գտնվում: Վերջին կարգավորման գործընթացում երկու պետություններն էլ փորձում են պատմական հարցերը դուրս մղել և կարծես՝ այդ հարցում վճռական են: Ի վերջո, եթե անգամ երկու երկիր հարևան, կամ թշնամի են, սահմանները հնարավոր է բացվեն և բաց մնան: Չնայած Թուրքիայի և Հունաստանի միջև տարիներ ձգվող խնդիրներին՝ երկու երկրների միջև առկա է դիվանագիտական հարաբերություններ: Առաջնորդվելով այս օրինակով, կարող ենք գալ այն կաիծիքին, որ ներկայիս կարգավորման գործընթացում ցեղասպանության հարցը քննարկման դրված չէ: Այնուամենայնիվ, եթե  օրը գա և Թուրքիան ցանականա շարունակել բանակցությունները, կամ խուսափել դրանցից, դա անպայման կապելու է ցեղասպանության հարցի հետ: 

- Ըստ Ձեզ, ներկայումս Թուրքիայի կողմից հայկական սփյուռքի նկատմամբ վարած քաղաքականությունը ինչպե՞ս կազդի կարգավորման գործընթացի վրա։

 - Իրականում սա ցույց է տալիս, որ Թուրքիան տարանջատում է իր հարաբերությունները հարևան Հայաստանի և Սփյուռքի հետ: Թուրքիան, կենտրոնանալով Հայոց ցեղասպանությանն առընչվող օրինագծերրի վրա, ցանկանում է ցույց է տալ, որ սփյուռքը ռևանշիստական կառույց է: Այնուամենայնիվ, սփյուռքահայերի օրինական պայքարը սա ի չիք է դարձնելու: Կարգավորման գործընթացում սփյուռքը ավելի զուսպ դեր պետք է ունենա: Ի վերջո գործընթացն ընթանում է երկու պետության միջև: Այդ պետություններն ունեն իրենց բյուրոկրատիան և իրենց գործելաոճը: Իսկ սփյուռքը ժողովուրդ է: Ես ցեղասպանության հարցում տարանջատում եմ հայ ժողովուրդին և պետությանը: Պետությունը մի գործիք է, իսկ ժողովուրդը՝ գոյություն: Գուցե ոմանք համակարծիք չլինեն ինձ հետ, սակայն ըստ իս՝ Հայաստան պետությունը գոյություն ունի, որպեսզի պաշտպանի հայ ժողովրդի շահերը: Այն (Հայաստան պետությունը-խմբ․) պետք է հարաբերություններ հաստատի հարևան երկրների հետ, նույնիսկ, եթե վերջինս թշնամի է: Մյուս կողմից, սփյուռքը, որը Հայաստանը համարում է որպես պետություն, ավելի շատ հայ բնակչություն ունի, քան  վեջինս: Եթե այսօր աշխարհում 11 միլիոն հայ է ապրում, դրա միայն 3 միլիոնն է բնակվում Հայաստանում: Սփյուռքը նույնպես սա գիտակցում է և պետք է գործի որպես վերպետական  համակարգ: Սա էլ ի ցույց կդնի այն, որ ցեղասպանության ճանաչման սփյուռքի պահանջը ողջամիտ է և օրինական:

Թուրքական պետությունը, որը կարգավորման գործընթացում կարողանում  է այսպիսի տարանջատում կատարել, ավելի հեշտ առաջ կշարժվի: Սա շատ լավ գիտի նաև Թուրքիայի դիվանագիտությունը: Սակայն նա տեսնում և գիտակցում է այնքան, որքան վերջինս է կամենում: Վերջիվերջո, եթե այս գործընթացը անհաջողության մատնվի, դա կլինի Թուրքայի պատճառով:

- 2023-ին Հայաստանը և Թուրքիան ամենաբարձր մակարդակներով անդրադառնում են սահմանի բացմանը:  Հավանակա՞ն է, որ այս տարի սահմանների  բացման հետ կապված որևէ փոփոխություն լինի: 

- Թուրքիան այս պահին ընտրական գործընթացի մեջ է: Իրականում այս ընթացքում Էրդողանի կառավարության կողմից իրականացված  յուրաքանչյուր գործողություն ժառանգություն է, որը մնալու է հաջորդ կառավարությանը: Իմ կարծիքով սահմանների բացման գործընթացը կարող է առաջընթաց գրանցել նաև կառավարությունից անկախ, երբ ավարտվեն բյուրոկրատական գործընթացները: Այսինքն, այն կարող են իրականացնել պետությունը և բյուրոկրատիան: Այնուամենայնիվ, այն, թե Թուրքիան որքան անկեղծ է իր հայտարարություններում, կտեսնենք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո: Որովհետև, եթե սահմանը բացվելու է, ապա բացվելու է նորընտիր նախագահի կողմից:

Հեղինակ`   ԱՆԴՐԱՆԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}