• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 11:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված18:18, 21 Փետրվար 2023

Թուրք վերլուծաբանի անդրադարձը հետերկրաշարժյան գործընթացներին

Թուրք վերլուծաբանի անդրադարձը հետերկրաշարժյան գործընթացներին

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին է անդրադարձել թուրք վերլուծաբան Բուհանեթթին Դուրանը։ Նա հոդված է հրապարակել այդ թեմայով՝ դիտարկման առնելով երկրաշարժից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության գործընթացները։

Դուրանը նախ նկատել է, որ Թուրքիան շուրջ 88 երկրից  հումանիտար օգնություն է ստացել, ինչպես նաև այդ երկրներից աղետի գոտի է ուղարկվել շուրջ 11.302 օտարերկրացի փրկարար: Երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք օգնության ձեռք են մեկնել Թուրքային։

Իսկ արտաքին քաղաքականությունում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես հնարավորություն՝ լուծելու այն տարաձայնությունները, որոնք առկա են այս կամ այն երկրի հետ ունեցած հարաբերություններում:

«Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո, Թուրքիայում առկա միասնականությունը, որին ներգրավված են նաև օտարերկրյա գործընկերները, այսպես կոչված «Երկրաշարժային դիվանագիտություն» է առաջ քաշել»:

Դուրանը կարծում է, որ այս գործընթացներին ավելի արագ զարգանալու ազդակ են տալիս օտարերկրյա պաշտոնյաների այցը Թուրքիա, ապա նաև մոտակա աղետի գոտիներ:

Հեղինակի խոսքով՝ այդ այցերից մեկի՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցի ընթացում արտաբերված «Հունաստանը եղել է առաջիններից, ով 1999-ին երկրաշարժից հետո օգնության է հասել Թուրքիային» միտքը որոշակի դրական ազդեցություն է ունեցել Հունասատանի հանդեպ իր ունեցած վերաբերմունքի վրա:

Անդրադառնալով հումանիտար օգնությանը, որոնք Թուրքիա են ուղղարկվում աշխարհի չորս կողմից, հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիան մշտապես աջակցել է այն երկրներին, որոնք ունեցել են դրա կարիքը (աղետի ժամանակ) և այդ գործողությունները որակել է որպես ներկայումս ստացվող աջակցության գլխավոր պատճառ:

«Մենք օգնել ենք և այժմ էլ մեզ են օգնում»:

Ըստ հեղինակի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան չպետք է անտեսի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, բայց, այնուամենայնիվ պետք է արագացնի այն: Նույն կերպ հիշեցնում է Հունաստանի հետ ունեցած տարաձայնությունների հիմք հանդիսացող կղզիների մասին։ 

Հոդվածի հեղինակը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի կատարած այցին Թուրքիա, որի ժամանակ վերջինս նշել էր, որ Թուրքիային և Սիրիային 185 միլիոն դոլարի օգնություն է տրամադրվել։ Բայցի այդ Ստոլտենբերգը դիմել էր Եվրոպայի խորհրդի նախագահին 1 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու համար:

Թուրք հեղինակի կողմից նաև աչքաթող չի արվել այն փաստը, որ Ստոլտենբերգը հանդիպման օրակարգ է բերել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, որին ի պատասխան Չավուշօղլուն նշել է, որ այդ երկրները դեռևս «շարունակում են աջակցել ահաբեկչական խմբավորումներին»:

Այցի ընթացքում անդադարձ է եղել նաև Թուրքիայի կողմից F16-ների ձեռք բերմանը, որին այդպես էլ լուծում չի տրվել:

«Բայց այն, որ մեր ցավը կիսում են, դա դրական իրողություն է, այն պետք է կոնսոլիդացնել»,- ամփոփել է վերլուծաբանը։

Իսկ հոդվածի վերջում նա տեղի է տվել էմոցիաներին՝ գրելով. «Բոլոր նրանք, ովքեր ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում սեփական երկիրը պախարակելու համար, տառապում են անբուժելի հիվանդությամբ»:

Աղբյուր`    Ahaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}