• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Օգոստոս, 2025
Ուրբաթ 03:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:41, 15 Նոյեմբեր 2022

Ըստ մասնագետների՝ Ռուսաստանն այլևս չի կարող խանգարել Թուրքիային

Ըստ մասնագետների՝ Ռուսաստանն այլևս չի կարող խանգարել Թուրքիային

Թուրքական «Star» թերթի կայքում թարգմանաբար ներկայացվել է արաբական մամուլում հրապարակված «Էրդողանն ակտիվ քայլեր է անում Միջին Ասիայում ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ» հոդվածը: Դրանում ներկայացված են վերլուծաբանների տեսակետներ, համաձայն որոնց՝ Անկարան խորացնում է համագործակցությունը Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ տարբեր ոլորտներում, ու Մոսկվան այլևս չի կարողանում լինել արգելք:

Նշվում է, որ ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրների համար ստեղծել է մտահոգություններ, բայց և նոր հնարավորություններ: Եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի կառուցած անվտանգային ու տնտեսական մեխանիզմները, ըստ հոդվածի, հասել են փլուզման շեմին։

Նման պայմաններում Էրդողանը, օգտվելով Ռուսաստանի ուշադրության շեղումից, Միջին Ասիայում ակտիվ քայլեր է անում՝ այնտեղի հետսովետական երկրներին կոչ անելով խորացնել հարաբերություններն Անկարայի հետ:

Հոդվածում տեղ գտած կարծիքների համաձայն՝ Ուկրաինայում Մոսվայի սկսած պատերազմի երկարելու պայմաններում Անկարան ավելի վճռական է դարձել Կրեմլի ավանդական ազդեցության գոտին համարվող տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հարցում: Էրդողանը տարիներ շարունակ ցանկանում է Կովկասի ու Միջին Ասիայի նախկին սովետական երկրների հետ ավելի սերտ մշակութային, կրոնական ու լեզվական կապեր ստեղծել: 

«Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից սկսված Ուկրաինայի օկուպացիան վախեցրել է իր միջինասիական հարևաններին: Տարածաշրջանում ամենամեծ երկիր Ղազախստանին և ամենաշատ բնակչությամբ Ուզբեկստանին ստիպել է մտածել այլ տեղերում դաշինքներ փնտրելու մասին»,- նշվում է հոդվածում: Ապա խոսվում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ու վերջերս Սամարղանդում տեղի ունեցած գագաթնաժողովի մասին: Այս համատեքստում նախ հիշեցվում է, որ կառույցի հիմնադիր անդամներն են Ադրբեջանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Թուրքմենստանն ու Հունգարիան դիտորդ երկրներ են, որոնց շարքին այս տարի ավելացավ հյուսիսային Կիպրոսի թյուրքական ինքնահռչակ հանրապետությունը:

Ապա մեջբերվում է գագաթնաժողովին Էրդողանի ելույթի այն շեշտադրումը, որտեղ նա շատ կարևոր է համարել ԹՊԿ անդամների միջև համագործակցության, համերաշխության և ներդաշնակության ամրապնդումը բոլոր ոլորտներում: Թուրքիայի նախագահն առաջարկել է նաև գործողություններն արագացնելու համար թյուրքական ներդրումների ֆոնդ հիմնել: Ղրղզստանի նախագահն էլ պնդել է առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով մատակարարման նոր ուղիներ գտնելու հարցում ավելի սերտ համագործակցել:

«Մոսկվան իր ազդեցությամբ ու կշռով ի սկզբանե խոչընդոտել է թյուրքական հասարակության ձևավորման երազանքին։  Սակայն 2020-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, ապա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան նոր թափ են հաղորդել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման փնտրտուքին»,- ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Բայրամ Բալջըն՝ ավելացնելով, որ տեղի է ունենում թյուրքական պետությունների միության վերաձևում:  

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի մասնագետ Անդրեյ Գրոզինն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիան ու Ռուսաստանը, որոնք մի շարք աշխարհաքաղաքական հարցերում անհամաձայնության դեպքում անգամ համագործակցում են, Միջին Ասիայում նույնպես կկարողանան գտնել համագործակցության եզրեր։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
13:55, 15 հուլ
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը
131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը

Կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը
Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը

Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Ժնևում հանդիպել են Թուրքիայի և Իրանի խորհրդարանի ղեկավարները
Ժնևում հանդիպել են Թուրքիայի և Իրանի խորհրդարանի ղեկավարները

Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}