• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 20:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:02, 11 Հոկտեմբեր 2022

Թուրքիայում լռում են հայ գերիների գնդակահարության մասին

Թուրքիայում լռում են հայ գերիների գնդակահարության մասին

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում գերի հանձնված անզեն հայ զինվորներին։ Տեսանյութի զննության արդյունքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արձանագրեց, որ պատերազմական  հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում։

Պաշտոնական Երևանը կրկին միջազգային հանրությանն ուշադրությունն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, և այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի ենթարկվի պատասխանատվության այս և այլ վայրագությունների համար:

Միջազգային հանրությունը՝ այդ թվում Ադրբեջանի «մեծ եղբայր» հորջհորջվող Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցներ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը, խստիվ դատապարտեցին նմանօրինակ բռնությունն ու գազանաբարո գործողությունը:

Իսկ Թուրքիայում քար լռություն էր։ Իրենց բնորոշած «Ջան Ադրբեջանի» զինուժի ռազմական ծանր հանցագործությունը մատնվում էր լռության։ Չհնչեց ոչ մի դատապարտող խոսք պետական, քաղաքական կամ հանրային գործիչների կողմից։ Գնդակահարության տեսանյութը քննության ենթարկելու կոչեր ու առաջարկներ չեղան անգամ։ Դե իսկ թուրքական լրատվակայքերն այդպես էլ չանդրադարձան թեմային՝ չհաշված մեկ-երկու ոչ հայտնի լրատվականներում տեղ գտած թեմային հպանցիկ ժխտողական անդրադարձով հրապարակում, որոնցում ընդգծվում էր «թյուրքերի կողմից նման պահվածքի անհնարինությունը»։

Թուրքական փորձագիտական և լրատվական համայնքի լռությունն էլ ավելի բացասաբար ընդգծվեց, երբ այդ օրերին նույնիսկ ադրբեջանցի վտարանդի գործիչ, ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը նշեց, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա հանցագործության մեղավորներին անհրաժեշտ է պատժել։ Մինչդեռ թուրք ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, ո՛չ հանրային գործիչներից այդպես էլ չհնչեց հրապարակային խոսք զարհուրելի տեսանյութի մասին։

Բանն այն է, որ գնդակահարության դեպքի բացահայտումից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գերեվարված վիրավոր հայ զինվորին իբրև թե հոգատարությամբ վիրակապող ադրբեջանցի զինծառայողի «բուժօգնության» կադրերն ակտիվորեն տարածվում և մեկնաբանվում էին թուրքական մեդիա դաշտում։ Փորձ էր արվում դա ներկայացնել որպես «ադրբեջանցի զինվորներից աշխարհին ուղղված մարդասիրության դաս»։

«Գնահատանքի արժանացած պահվածք ադրբեջանցի զինվորից», «Գերի ընկած հայ զինվորի վերքը կապող գթասիրտ ադրբեջանցի զինվոր». այս ու նմանատիպ վերնագրերով թուրքական իշխանամերձ և մյուս լրատվական կայքերը գովերգում էին ադրբեջանցի զինծառայողներին։ Մինչդեռ նույն այդ լրատվամիջոցներն օրեր անց բացարձակ անտարբերության մատնեցին ադրբեջանցիների վայրագությունները։

Թուրքիայի քարոզչամեքենայի այս քաղաքականությունը, անշուշտ, նորություն չէր․ Տարիներ ի վեր ժխտողականությանը զուգահեռ նույն անտարբերության քաղաքականությունն է վարել նաև Հայոց ցեղասպանության ոճրագործության պարագայում։

Հ. Գ. Թուրքիայում գործող, թուրքերեն հրապարակվող հազվագյուտ լրատվամիջոցներից մեկը, որն առնվազն չեզոքության դիրքերից անդրադարձել է հայ զինվորների մահապատժի տեսանյութին հայկական «Ակոսն» էր։ Այդ երկրում առկա մամուլի անազատության և գրաքննության պայմաններում «Ակոսը» Թուրքիայի հանրությանն էր փոխանցում թեմայի շուրջ եղած հայկական, ադրբեջանական և միջազգային արձագանքները։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
10:25, 29 հուլ
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}