Իրավական13:02, 26 Մայիս 2022
Էրդողանը հերթական անգամ դատի կտա ընդդիմադիր առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի կտա գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ:
Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը հայտարարել է, որ իրենք Քըլըչդարօղլուի «զրպարտությունների» կապակցությամբ գնալու են իրավական ճանապարհով:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքի անդամները թուրքական «Ensar» և «TÜRGEV» կրթական հիմնադրամների միջոցով միլիոնավոր դոլարներ են տեղափոխում ԱՄՆ: Նա նաև ասել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2021-ի մարտին այս ապօրինի շինարարության մասին բարձրաձայնել էր նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Դեպքը տեղի է ունեցել հանրային զբոսայգիներից մեկում։

Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:
Մուստաֆա Շենթոփ. «Հայտնի խոսք է՝ քանի դեռ ձեր ուժի ստվերը չի ընկել բանակցային սեղանի վրա, չեք կարող դիվանագիտություն անել»։
2009-ին թուրքական իշխանությունները չէին թողել հայ անվանի երաժշտի աճյունն ամփոփել Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը։
Ըստ Չավուշօղլուի՝ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը» նպաստել է թյուրքական աշխարհի երկրների մերձեցմանը և մեծացրել վստահությունը սեփական ուժերի հանդեպ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի համար Քոնիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |