Միջազգային12:30, 08 Հուլիս 2025
Թուրքիան Ֆրանսիային հորդորում է չմիջամտել իր դատական գործընթացներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը։ Վերջինս հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայում ընթացող դատական պրոցեսների վերաբերյալ։ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ասել է. «Մենք կտրականապես դատապարտում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը միջամտություն է մեր երկրում ընթացող դատական գործընթացներին»։
Ընդգծվել է, որ Թուրքիան իրավունքի գերակայության սկզբունքի շրջանակներում երաշխավորում է արդար և անաչառ դատական գործընթացներ իր բոլոր քաղաքացիների համար։ Նաև նշվել է, որ տվյալ դատական գործընթացներն իրականացվում են անկախ դատական մարմինների կողմից՝ համաձայն Թուրքիայի սահմանադրության և օրենսդրության։
Ֆրանսիային հասցեագրված Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը հորդորում է հարգել Թուրքիայի ներքին օրենսդրությունը և դատական անկախությունը, խուսափել այլ երկրների դեմ քաղաքական հայտարարություններից և կենտրոնանալ սեփական երկրի ներքին խնդիրների վրա»,- նշվել է
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր առաջնորդը դատարանի որոշմամբ դատապարտվել է ազատազրկման և նրան արգելվել է մասնակցել ընտրություններին, ակնհայտ է, որ վերոհիշյալ հայտարարությունը պարունակում է երկակի չափանիշներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |