Քաղաքական11:45, 26 Մայիս 2022
Թուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանի ընտանիքին մեղադրել է միլիոնավոր դոլարներ երկրից դուրս հանելու մեջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ:
Համացանցում հրապարակած տեսանյութում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը թուրքական «Ensar» և «TÜRGEV» հիմնադրամների միջոցով գումարներ է փոխանցում ԱՄՆ:
«Փաստաթղթերը մեր ձեռքում են: Ամերիկայում մի հիմնադրամ են հիմնել և այնտեղի օրենքներով պաշտպանված լինելու նպատակով դրա ղեկավար են դրել ԱՄՆ-ի մի քաղաքացու, բայց հիմնադրամն իրականում ղեկավարվում է Էրդողանի ընտանիքի կողմից: Թուրքիայից ընտրվել է 2 հիմնադրամ՝ ուսանողների համար հիմնված «Ensar»-ը և «TÜRGEV»-ը: Այս հիմնադրամները գումարները ուղարկել են ԱՄՆ-ի մի քաղաքացու, մեկ` 20 մլն, մեկ՝ 10 մլն: Մեկ անգամ «Ensar»-ը մեկ անգամ «TÜRGEV»-ը: Մեկ մլրդ լիրա ուղարկել են արդեն: Որտեղի՞ց եք գտել այդ փողերը, ո՞վ է տվել, ինչու՞ եք այդ տարադրամները երկրից դուրս հանում»,-ասել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ Էրդողանի ընտանիքը ծրագրում է փախչել ԱՄՆ, եթե Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններում նա պարտություն կրի:
Քըլըչդարօղլուն Էրդողանին կոչ է արել հրապարակայնորեն խոստովանել, թե իր ընտանիքի անդամներից ով է այդ գումարներն ուղարկում ԱՄՆ ու նրա ընտանիքի ո՞ր անդամն է դրանք ստանում այնտեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |