Միջազգային17:10, 08 Հուլիս 2025
Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Բրիտանական «Middle East Eye» լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ Չինաստանը և Հնդկաստանը վետո են դրել Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցության դիմումը։
Միջանկյալ նշենք, որ «ԲՐԻԿՍ»-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է, որը հիմնվել է 2006-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցել Բրազիլիայում անցկացվող «BRICS» գագաթնաժողովին։ Փոխարենը մասնակցել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
Նման կարգավիճակ տրամադրվել է ևս 13 երկրի։ Միայն Ինդոնեզիան է ստացել «BRICS»-ին լիիրավ անդամակցության կարգավիճակ։
Նշվում է, որ Թուրքիայի անդամակցության գործընթացում ամենամեծ խոչընդոտը եղել է Հնդկաստանի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |