Մշակութային11:41, 08 Հուլիս 2025
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության՝ (DEM) ասորի պատգամավոր Ջորջ Արսլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։
Հարցումը վերաբերում է Անիի Մայր տաճարին, թե արդյոք վերանորոգումից հետո վերջինս այցելուների առաջ բացվելու է որպես մզկիթ։ Պատգամավորի հարցման տեքստում Անին բնորոշվում է որպես հայերի պատմական նշանավոր կենտրոն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրել էր, որ այժմ վերանորոգվում է մզկիթի վերածված Անիի Մայր տաճարը։ «Վերանորոգումից հետո մզկիթը կվերաբացվի»։
Ասլանը նշել է, որ Անիի Մայր տաճարի նման Թուրքիայում հարյուրավոր պատմական եկեղեցիներ և վանքեր անտերության են մատնված և վերանալու վտանգի մեջ են։ Իսկր դրանց մի մասն էլ մզկիթների է վերածվել։
Պատգամավորը շեշտել է Անիի Մայր տաճարի կարևորությունը՝ որպես համաշխարհային մշակույթի ժառանգության մաս։
Պատգամավորը նախարարին հղել է հետևյալ հարցերը.
1․ Արդյո՞ք ճիշտ են պնդումները, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո բացվելու է որպես մզկիթ։
2․ Արդյո՞ք նշյալ պատմական կառույցի կրոնական ինքնության փոփոխության ու մզկիթի վերածման որոշումը չի հակասում Թուրքիայի բազմակրոն և բազմամշակույթ էությանը։
3․ Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը։
4․ Որո՞նք են այն վանքերն ու եկեղեցիները, որոնք մզկիթի են վերածվել ձեր՝ նախարար լինելու ժամանակաշրջանում։ Վերջին 20 տարում որքան վանք ու եկեղեցի է մզկիթի վերածվել։
Պատգամավորը նույն հարցով դիմել է նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովին (մեջլիս)։
Նշենք, որ Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Մայր տաճարը կառուցվել է 10-րդ դարում։ Շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989թ.-ին, իսկ ավարտել՝ հայոց թագուհի Կատրամիդեն 1001թ.-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |