• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Հուլիս, 2025
Շաբաթ 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:18, 23 Ապրիլ 2022

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել

Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։

Թուրքական ազգայնական մամուլը լայնորեն անդրադարձել է Փայլանի կողմից նման օրինագիծ ներկայացնելու հանգամանքին՝ այն որակելով որպես սկանդալային երևույթ։

Լրատվամիջոցների հրապարակումներում հայ ընդդիմադիր պատգամավորը ներկայացվել  որպես ահաբեկիչների աջակից, ով ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սկանդալային քայլ է արել՝ փորձելով Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերել 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև։

Կարո Փայլանն ընդգծել է նաև, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքական հասարակությունն է։ Միևնույն ժամանակ պահանջել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետական պաշտոնյաների անունները հանել հանրային տարածքներից։

«Հայոց ցեղասպանության հեղինակների անունները ու հատկապես գլխավոր հեղինակ Թալաթ փաշայի անուննը սփռված են Թուրքիայի չորս կողմերում. նրանց պատվին անվանակոչվել են փողոցներ, զբոսայգիներ ու դպրոցներ»,- նշել է Փայլանը՝ դժգոհելով, որ ցեղասպանությանն ընդդիմացած այդ ժամանակվա բարեխիճ պաշտոնյաների անուններով ոչինչ չկա։ Նպատակաուղղված ձևով փորձ է արվում նրանց ջնջել հանրության հիշողությունից։

Աղբյուր`    memurlar.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Իսրայելում մտահոգված են, որ թուրքական նոր հրթիռները կարող են հասնել Իսրայելի բոլոր քաղաքներ
Իսրայելում մտահոգված են, որ թուրքական նոր հրթիռները կարող են հասնել Իսրայելի բոլոր քաղաքներ

Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։

2100-ին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի
2100-ին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի

Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:

Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ
Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ

Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}