Քաղաքական12:49, 24 Հուլիս 2025
Իսրայելում մտահոգված են, որ թուրքական նոր հրթիռները կարող են հասնել Իսրայելի բոլոր քաղաքներ

Թուրքիայի նոր «Tayfun Blok-4» բալիստիկ հրթիռի ներկայացումը Իսրայելում անվտանգային մտահոգություններ է առաջացրել: Հրեա թուրքագետ դոկտոր Հայ Էյթան Քոհեն Յանարոջակն իսրայելական հեռուստաեթերում նշել է, որ թուրքական նոր հրթիռն անվտանգային սպառնալիք է ստեղծում Իսրայելի համար:
Հրեա մասնագետը շեշտել է, որ թուրքական բալիստիկ հրթիռի նախորդ տարբերակն ուղղված էր Աթենքի դեմ և սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար։ Իսկ հիմա այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Իսրայելի համար։
Յանարոջակը նաև նշել է, որ Թուրքիան օգտագործում է Իրանի հետ հակամարտությունից ստացած դասերը:
«Թուրքիան այժմ ուղղված է ուժի ցուցադրմանը և ոչ միայն դասեր է քաղում Իրանի հետ տեղի ունեցող բախումներից, այլև ստեղծում է նոր զսպման մակարդակ»։
Մասնագետի գնահատմամբ՝ Թուրքիայի նոր հրթիռները մոտ 1800 կմ հեռահարություն կունենան, մինչդեռ ներկայումս օգտագործվող հրթիռները 560 կմ են հասնում: Յանարոջակը նշել է, որ եթե այս հրթիռները տեղադրվեն Թուրքիայի հարավում, ապա կարող են հասնել նույնիսկ Բեեր-Շևա քաղաքին, ինչը նշանակում է, որ կարող է ծածկել ամբողջ Իսրայելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |