• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 21:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:00, 21 Ապրիլ 2022

Թուրք պատգամավորի հարցազրույցը Ermenihaber.am-ին. «Հայկական հարցը չլուծած Թուրքիան չի կարող դառնալ դեմոկրատական երկիր»

Թուրք պատգամավորի հարցազրույցը Ermenihaber.am-ին. «Հայկական հարցը չլուծած Թուրքիան չի կարող դառնալ դեմոկրատական երկիր»

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայի խորհդարանում ներկայացված քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի պատգամավոր Էրոլ Քաթըրջըօղլուի հետ։

Համառոտ կենսագրական

Էրոլ Քաթըրջըօղլուն տնտեսագիտության պրոֆեսոր և քաղաքական գործիչ է, 1991-1993թթ. եղել է փոխվարչապետ Էրդալ Ինոնուի տնտեսական գծով խորհրդականը։ 1996-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 2001-2005թթ. դարձել է Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոռեկտոր, 2005-ին եղել է նույն համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ 2012-ին Բիլգի համալսարանից տեղափոխվել է Մարմարայի համալսարան և այնտեղից 2016 թվականին անցել է թոշակի: Սկսյալ 1996 թվականից հոդվածներ է հեղինակել տարբեր օրաթերթերի էջերում։

Հայաստանում Էրոլ Քաթըրջըօղլուին առավելապես ճանաչում են 2017թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետություն (Ղարաբաղ) կատարած այցով և արդյունքում՝ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելով։ Ադրբեջանական իշխանությունները մի խումբ այլ գործիչների հետ նրա նկատմամբ էլ էին քրեական հետապնդում սկսել:

-  Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կուսակցության դիրքորոշումը ինչո՞վ է տարբերվում այլ ուժերի դիրքորոշումից:

- Մենք հայերին տեսնում ենք որպես այս հողի ժողովուրդ։ Թեև Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է որպես ազգային պետություն, այն իրականում ոչ թե մեկ ինքնություն է ներկայացնում, այլ՝ ունի խայտաբղետ հասարակական կառուցվածք, որն ավելի շուտ Օսմանյան կայսրության մնացորդ է:

Մեր ժամանակաշրջանի համընդահնուր մտածողության ձևերից մեկը հանդիսացող  «արմատական ժողովրդավարությունը»  ցույց է տալիս, որ ժողովրդավարություն կարող է հաստատվել ազգային պետության սահմաններից ներս, որտեղ կարող են գոյակցել տարբեր ինքնություններ։ Մենք՝ որպես «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն», ձգտում ենք ստեղծել նոր ժողովրդավարություն «արմատական ժողովրդավարության» տեսանկյունից, որը կընդգրկի պետության ներսում գտնվող բոլոր այն ինքնությունները, որոնք զոհ են դարձել կամ իրենց զոհ են զգացել պատմության մեջ, ինչպես նաև իրենց զոհ են զգում ներկայում:

Այս համատեքստում  ցանկանում ենք, որ մեր երկրում մեր ժողովուրդը պատրաստ լինի առերեսվելու ինպես նախկինում հայերի, այնպես էլ քրդերի, հույների, ասորիների և ալևիների նկատմամբ իրականացված կոտորածների հետ, որպեսզի այդ դժգոհությունները լուծում ստանան։ Մենք մեր քաղաքականությունը կառուցում ենք այս շրջանակներում։

- Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

- Թուրքիայում ձևավորված քաղաքական կամքը, մեր կարծիքով, երկիմաստ է այս հարցերի շուրջ։ Թուրքիան մի կողմից խոսում է խաղաղությունից, բայց խուսափում է խաղաղության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։ Նա կարծեք թե Հայաստանից է սպասում ավելի ուժեղ քայլեր։ Սակայն, եթե Թուրքիան «մեծ պետություն» է, ինչպես ինքն է պնդում, ապա, մեր կարծիքով, նա պետք է անի առաջին քայլը։ Ճիշտ այնպես, ինչպես օրինակ  կարևոր քայլեր են արվել քրդական խնդրի լուծման ուղղությամբ և հետո ինչ-ինչ պատճառներով ետ են կանգնել այդ քայլերից, նույնպիսի վերաբերմունք է որդեգրվել նաև Հայկական հարցում։

Առանց նախապայմանների բանակցություններով և ֆուտբոլային դիվանագիտության պես  մոտեցումներով լուծման հասնելուն միտված գործընթացը հետագայում շրջվեց հակառակ ուղղությամբ: Ուստի ինչպես Հայաստանի հարցում, այնպես էլ տարբեր ինքնությունների հետ կապված հարցերում, թուրքական պետությունը շփոթված է և, ցավոք, չի կարողանում խնդիրների լուծման համար ուժեղ կամք դրսևորել:

- Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

- Չեմ կարծում, որ մեծ պահանջարկ կա, որովհետև, ինչպես գիտեք, քաղաքական և տնտեսական հարաբերությունները, որոնք Թուրքիան վերջերս հաստատել է Ադրբեջանի հետ, ԱԶԿ-ի կոալիցիան թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության հետ, և այն փաստը, որ այս կառավարությունը որոշիչ վերահսկողություն ունի թուրքական լրատվամիջոցների վրա, խանգարում են այս խնդրին և խոչընդոտում են հասարակության մեջ համապատասխան դրական ընկալման ձևավորմանը։

Սակայն ձեր հարցին կարող եմ պատասխանել այսպես. Հայկական հարցում, ինչպես և քրդական հարցում, աստիճանաբար նվազում է պետության կողմից ազգայնականության քարոզի միջոցով ստեղծված ընկալումների համոզիչ լինելը։ Որքան Թուրքիան ժողովրդավար դառնա, այդ հարցերի լուծումն այնքան ավելի հեշտ կդառնա։

- Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը: Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ նշանակություն և կարևորություն ունեն Ձեզ համար Հայաստանի հետ հարաբերությունները:

- Չեմ հավատում, որ մոտ ապագայում կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ երկու կողմերն էլ կարող են խոսել ցեղասպանության խնդրի մասին։ Այս առումով ջանքերը պիտի հիմնականում ուղղված լինեն ավելի համեստ հարցերի շուրջ հաստատվելիք հարաբերությունների վրա։ Որպես տնտեսագետ՝ կարծում եմ, որ այս ճանապարհով առաջ շարժվելու համար օրակարգում տնտեսական հարաբերություններին տեղ տալը շատ ձեռնտու կլինի։ Որովհետև երկու երկրների ժողովուրդներին, որոնք մշակութային առումով շատ հեռու չեն միմյանցից, պետք է խրախուսել միասին բիզնես անել, որպեսզի այլ թեմաներ քննարկվեն։

Պետք է նշեմ նաև հետևյալը.  մեր կուսակցությունը երբ ասում է, որ եթե Թուրքիան ցանկանում է շարունակել իր գոյությունը որպես ժողովրդավարական պետություն, պիտի լուծի քրդական խնդիրը, այդ համատեքստում շեշտում ենք նաև, որ այն երկիրը, որը չի կարող լուծել տարբեր ինքնությունների հետ կապված խնդիրները, չի կարող լինել ժողովրդավարական։ Սա արդիական է նաև Հայկական հարցի պարագայում:

Այսինքն՝ մեր կարծիքով Հայկական հարցը չլուծած Թուրքիան չի կարող դառնալ դեմոկրատական երկիր: Այդ իսկ պատճառով Հայկական հարցը մեզ համար նույնքան կարևոր է, որքան քրդականը։

Սա է ժողովրդավար լինել-չլինելու չափանիշը…

Հեղինակ`   ԳԵՎՈՐԳ ԿԱԼԼՈՇՅԱՆ

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին
16:39, 23 հուն
Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում
Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}