Իրավական17:52, 24 Դեկտեմբեր 2021
Թուրքիայի կառավարության որոշմամբ կալանք է դրվել 770 մարդու ունեցվածքի վրա

Թուրքիայի կառավարությունը ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով սառեցրել է ընդհանուր 770 մարդու և ԱՄՆ-ում հիմնված 1 հիմնադրամի ակտիվները: Ներքին գործերի ու ֆինանսների նախարարներ Սուլեյման Սոյլուի և Նուրեդդին Նեբաթիի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Հրապարակման մեջ նշվել է, որ ամերիկայում հիմնված «Niagara Foundation-ի ակտիվները սառեցվել են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի պատճառով, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Նշվում է, որ Գյուլենի հետ կապերի պատճառով սառեցվել է ավելի քան 400 մարդու ակտիվները:
200-ից ավել ունեցվածքի վրա էլ կալանք է դրվել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու Թուրքիայի կողմից ՔԲԿ-ի հետ կապվող սիրիայի քրդական միավորումների հետ կապ ունենալու համար:
Ցուցակում տեղ են գտել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր 2016 թվականից թուրքականան բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշի եղբայրը՝ Նուրեթթին Դեմիրթաշը, Թուրքիայում հետախուզվող դատավոր Զեքերյա Օզը, 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներից համարվող Ադիլ Օքսուզը, տարիներ առաջ իշխանությունների կողմից փակված գյուլենականների «Զաման» թերթի լրագրողներ և այլոք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիային հանձնված կասկածյալները մեղադրվում են զինված կողոպուտի և թմրամիջոցների վաճառքի մեջ:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |