Իրավական10:47, 05 Հունիս 2025
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով։
Նշվում է, որ Օզելը հունիսի 4-ին Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում անցկացված հանրահավաքի ժամանակ արձագանքել էր իրավապահ մարմինների կողմից հունիսի 3-ի առավոտյան CHP-ի անդամ հինգ քաղաքապետերի և ընդհանուր 38 անձի բերման ենթարկվելու ժամանակ հրապարակված տեսանյութին:
«Դու կոշտ ժայռի ես բախվել, Աքը՛ն, կոշտ ժայռի։ Ականջներիդ օղ արեք, Աքըն, կոշտ ժայռի եք բախվել։ Այդ անպատվությունդ էլ չտեսնեմ։ Եթե երբևէ մեր որևէ մեկի ընտանիքի, զավակի, մեծի նկատմամբ վիրավորական որևէ տեսարան նկարահանվի, նկարողին էլ, նրան էլ, որ կստիպի նկարեն, հազար անգամ կստիպեմ, որ զղջա:
Մեր համբերությունը սպառվել է։ Սարաչհանեում ունեցած վճռականությամբ եմ ասում՝ կգամ ու ամեն ինչ տակնուվրա կանեմ։ Խելքդ գլուխդ հավաքի։ Մարդավարի գալիս ենք, ակցիա ենք անում, ցրվում, բայց մի հատ էլ մեր համբերությունը մի փորձիր՝ կարող է այլևս չցրվենք»։
Դատախազությունը Օզգյուր Օզելի դեմ հետաքննություն է սկսել՝ նրան մեղադրելով «արդարադատություն իրականացնողին սպառնալու» և «պետական պաշտոնյային հրապարակավ վիրավորելու» մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |