Հարցազրույց12:36, 10 Սեպտեմբեր 2019
Վանի Սուրբ Խաչի պատարագին Մուշի հայերը խաղող են հյուրասիրել ներկաներին (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7֊րդ անգամ մատուցվեց պատարագ։ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից:
Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն ունեցող Մուշի քաղցրահամ խաղողը:
«Ermenihaber.am»-ին տված հարցազրույցում Մուշի հայ համայնքի ղեկավար Հայրեթթին Արսլանը նշեց, որ Մուշի՝ իրենց պապերի խաղողը բերել են Աղթամար կղզի, որպեսզի հյուրասիրեն պատարագի մասնակիցներին:
Այն հարցին, թե «Մուշից շա՞տ հայեր են եկել մասնակցելու պատարագին», Արսլանը պատասխանեց, որ Մուշից մոտ 150 հոգի եկել է:
«Միշտ գալիս են պատարագին: Սա առաջին անգամ չէ: Ոչ միայն Մուշից, այլև շրջակա նահանգներից էլ են գալիս: Մենք էլ այդ կապակցությամբ մեր պապերի հիշատակի համար խաղող ենք բերում ու բաժանում»,- նշեց Արսլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |