Քաղաքական13:26, 27 Մայիս 2019
Կարո Փայլան. «Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք պիտի Անկարային մակարարվեն այս ամառ։
«S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ Էրդողանն ասում է, որ լրացուցիչ 25 մլրդ դոլոր է հատկացվելու զենքի գնման համար: Մեծ խնդիր է, որ բոլոր այս միջոցներն ուղղվում են զենքի գնմանը և նախատեսվում պատերազմի համար»,- ասել է Փայլանը և շեշտել, որ Թուրքիան գնալով ավելացնում է ռազմական ծախսերը։ Մասնավորապես, եթե անվտանգության համար կատարված ծախսերը 4 տարի առաջ 50 մլրդ դոլար էին, ապա այժմ հասնում են 150 մլրդ դոլարի։
«Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից և չեղարկի դրանց վերաբերյալ պայմանագիրը»,- հավելել պատգամավորը։
Հիշեցնենք, որ այդ ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքի դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն, որը արդեն բազմիցս Թուրքիային կոչ է արել հրաժարվել այդ համակարգերը գնելու մտադրությունից։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ զգուշացրել է Թուրքիային, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե այդ համակարգերը մատակարարվեն Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |