Թուրքիայի պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչները հայտարարել են, որ «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից զինված պայքարը դադարեցնելու և կազմակերպությունը լուծարելու որոշումից հետո Թուրքիային հանձնվող անդամների թիվը զգալիորեն աճել է։
Թուրքական ռազմական գերատեսչության ամենշաբաթյա մամուլի ճեպազրույցում նշվել է, որ այս զարգացումները մանրակրկիտ դիտարկվում են և շարունակվում են «խորշերի ու թունելների մաքրման» գործողությունները։
Թուրքիայի ՊՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իրենց հիմնական նպատակը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է, անվտանգային կարողությունների ամրապնդումը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացումը։
Միաժամանակ, ընդգծվել է, որ Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։