Տնտեսական13:25, 12 Հունիս 2025
Գերմանացի զբոսաշրջիկները նախընտրում են Թուրքիան, բայց քիչ են ծախսում

Գերմանիայում 2025թ. վաճառված տուրիստական փաթեթների վերաբերյալ մայիս ամսվա տվյալները ցույց են տալիս հետաքրքիր հակասություն։ Թուրքիան շարունակում է պահպանել բարձր պահանջարկ՝ առաջ անցնելով Իսպանիայից, սակայն զբոսաշրջիկների մեկ գիշերվա միջին ծախսով վերջիններից է։
«Tourism Databank»-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան 2025թ. գրավել է փաթեթային տուրերի պահանջարկի ավելի քան 30%-ը, սակայն այս ցուցանիշը 6-7 կետով ցածր է 2024 թվականի համեմատ։ Հատկապես Անթալիան կազմում է ընդհանուր պահանջարկի 38-40%-ը՝ նախորդ տարվանից 5-6 կետ ավելի պակաս։
Իսպանիան գրավել է պահանջարկի 25-30%-ը՝ գրանցելով աճ։ Սակայն զբոսաշրջիկների ծախսերն Իսպանիայում նկատելիորեն բարձր են։ Գերմանիայում վաճառվող փաթեթների հաշվարկով՝ Թուրքիայում մեկ գիշերվա միջին արժեքը կազմում է 115-120 եվրո, մինչդեռ շուկայական միջինն արդեն 125-130 եվրոյի սահմանում է։
Իսպանիայում այս թիվը հասնում է 130-135 եվրոյի, Հունաստանում՝ մոտ 140 եվրոյի, իսկ Պորտուգալիայում՝ նույնիսկ 150 եվրոյի՝ դարձնելով վերջինս Միջերկրականում տուրիստական ամենաթանկ ուղղություններից մեկը։
Ընդհանուր առմամբ Թուրքիան Գերմանիայում ամենաշատ պահաջված տուրիստական ուղղություններից է, սակայն մնում է ցածր ծախս ունեցող շուկաներից մեկը։ Մասնագետների կարծիքով՝ այս հակասությունը կարիք ունի բացատրության՝ հատկապես թուրքական պաշտոնական մարմինների կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |