• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 10:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:39, 25 Ապրիլ 2019

Երկտեղված հայրենիք. Նոր Մարաշ

Երկտեղված հայրենիք. Նոր Մարաշ

20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի այն հատվածը, որին հաջողվեց փրկվել արյունալի կոտորածներից, սփռվեց ամբողջ աշխարհով մեկ։ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարբեր բնակավայրերից տեղահանված, հայրենազրկված հայորդիներն իրենց հիշողությունից  չջնջեցին հայրենի բնակավայրերը։ Սկզբնական շրջանում նրանք իրենց հայրենի բնակավայրերի անունները տալիս էին սփյուռքի հայրենակցական միություններին, թերթերին, ամսագրերին, մշակութային և կրթական օջախներին:

1918 թվականին Արևելյան Հայաստանում վերածնվեց հայոց պետականությունը։ Այն փարոս դարձավ «նավաբեկության» ենթարկված և խորտակման եզրին գտնվող հայության համար։ Սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչ ճակատագրի կարժանանար աշխարհի հնագույն ազգերից մեկը, եթե ցեղասպանության արհավիրքին չհաջորդեր վեցդարյա ընդհատումից հետո հայոց պետականության վերածնունդը։

Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ տասնյակ հազարավոր հայորդիներ զոհվեցին պատերազմում։ սովետական իշխանությունները թույլատրեցին ներգաղթի կազմակերպում Սփյուռքից։ Եվ ահա աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր հայեր հայրենադարձվեցին: Խորհրդային Հայաստանում նրանք չմոռացան իրենց հայրերի ծննդավայրերը։ Փորձեցին այս հողի մեջ վերագտնել այն, ինչը անդառնալիորեն կորցրել էին։ Վերագտնելու համար նախ իրենց ծննդավայրերի, անունները փորձեցին ապրեցնել։ Ու ստեղծեցին իրենց նոր հայրենիքը՝ հին անուններով։

Այդպես ի հայտ եկավ նաև Երևանի  Նոր Մարաշ թաղամասը, որն արդեն Հայաստանի անկախ Հանրապետության ժամանակաշրջանում, 1996թ. միավորվելով Նորք թաղամասի հետ, կազմեց Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը։

ՀԻՆ ՄԱՐԱՇԸ   

Մեծ և Փոքր Հայքի սահմաններից դուրս՝ Լեռնային Կիլիկիայի տարածքում գտնվող Մարաշը դեռևս վաղ ժամանակներից կրում է այս անվանումը (հայտնի է եղել նաև Գերմանիկե, Գուրգում անուններով) և վաղ ժամանակներից այստեղ բնակվել են հայեր։ Հայերի թվաքանակը հատկապես մեծ է եղել Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում։ Տեղի հայ իշխաններից ամենահայտնին թերևս Փիլարտոս Վարաժնունին էր: Նրա իշխանապետության ժամանակ՝ 1065թ. Մարաշը կարճ ժամանակով դարձավ կաթողիկոսանիստ քաղաք։ Կիլիկիայի Հայոց Թագավորության ստեղծումից հետո Մարաշը մաս կազմեց միջնադարյան հայոց պետականության։ Պետականության անկումից հետո 16-րդ դարում Մարաշը զավթեցին Օսմանցիները։

                                         Մարաշ 20-րդ դարի սկիզբ

Հայերը շարունակեցին ապրել և արարել իրենց հողում՝ այս անգամ Օսմանյան կայսրության լծի ներքո։

Մարաշցիները իրենց դրսևորել են որպես լավ արհեստավորներ, երկրագործներ, այգեգործներ, վաճառականներ։

                                  Մարաշում հայերը Զատիկ են տոնում

Մարաշի հայկական լուսավորչական, կաթոլիկական և բողոքական համայնքներն ունեին 12 եկեղեցի, որոնցից 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Մարաշում կար ճեմարան, կային բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ։ 

Հայոց ցեղասպանությունից առաջ Մարաշում ապրում էր շուրջ 40,000 հայ բնակչություն։  Ինչպես Լեռնային Կիլիկիայի հայության մեծ մասը (զեյթունցիներ, հաճընցիներ), այնպես էլ Մարաշի հայությունը, պայքարում էր իր ազատության համար ու թուրքերի հետ անհավասար մարտերում անգամ փորձում էր մինչև վերջ տեր մնալ իր հայրենի բնօրրանին:

Զեյթունի ինքնապաշպանության մասնակիցներ

Երբ 1918-ին առաջին աշխարհամարտն ավարտվեց Օսմանյան կայսրության պարտությամբ, 1915թ. ցեղասպանության արհավիրքի միջով արդեն անցած մարաշցիների ցեղասպանությունից փրկված հատվածը առանց վարանելու ետ վերադարձավ հայրենի եզերք։

Սակայն շուտով սկսվեց քեմալական շարժումը, ու հայերի նկատմամբ բռնության քարոզը հանգեցրեց նոր հարձակումների։ 1920-ի հունվար-փետրվար ամիսներին Մարաշի հայությունը զենք վերցրեց ու դիմեց ինքնապաշտպանության։ Ցավոք, ֆրանսիական զորքերը հետ քաշվեցին ու թուրքերն հրդեհի մատնեցին հայկական թաղամասը։ Երկրորդ անգամ մարաշցիները ենթարկվեցին կոտորածների։ Հազարավոր մարաշցիներ, իրենց ետևում թողնելով հայրենի այրվող տներն ու իրենց ազգակիցների սպանդի ահասարսուռ պատկերները, սփռվեցին աշխարհով մեկ։ Սիրիա, Լիբանան, Եվրոպական երկրներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա։ Ահա այն լայն աշխարհագրական ընդգրկում ունեցող տարածքը, ուր ապաստան գտավ մարաշահայության ցեղասպանությունից փրկված մասը։

ՆՈՐ ՄԱՐԱՇ  

Երկրագնդի տարբեր հատվածներում ապրող մարաշցիներն իրենց մշակույթը, լեզուն,  ավանդույթներն ու ինքնությունը ապրեցնելու համար համախմբվեցին և ստեղծեցին միություններ։ 

1925թ. կազմավորվեց Մարաշի հայրենակցական միությունը, որն իր մասնաճյուղերն ուներ ԱՄՆ տարբեր քաղաքներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Որուգվայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում։

1946-1948թթ. դեպի Խորհրդային Հայաստան կազմակերպված ներգաղթի գործընթացին ամնասն չմնացին նաև Մարաշի հայերը։ Խորհրդային Հայաստանում վերաբնակեցված մարաշցիները այստեղ ևս հայրենիքի կորստյան ցավը մեղմելու համար կամեցան Մարաշ անունով բնակավայր ունենալ։ Այս ցանկությունը իրականություն դարձնելու նպատակով Մարաշի հայրենակցակական միության Արգենտինայի մասնաճյուղը դիմեց Խորհրդային իշխանություններին՝ Մարաշ անունով բնակավայր ստեղծելու խնդրանքով։

1949թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը ընդառաջեց այդ խնդրանքին և Երևանի արևելյան բարձրադիր հատվածում որոշում կայացրեց հիմնել Նոր Մարաշ թաղամասը։

Այդպես ստեղծվեց երևանյան Մարաշը։

Մարաշցիներն էլ մեծ խանդավառությամբ քարը քար վրա դնելով ամայի և անշուք բարձունքը իրենց պատմական հայրենիքի նմանությամբ վերածեցին շեն բնակավայրի՝ գողտրիկ առանձնատներով և տնամերձ այգիներով։ Այժմ էլ Մարաշն առանձնանում է Երևանի մյուս շրջաններից նրանով, որ չնայած Երևանի կենտրոնին չափազանց մոտ գտնվելով՝ նման է ամառանոցային գոտու՝ մաքուր օդով, կանաչապատ տարածքներով։ Այս առումով գուցեև տեղանքի ընտրության հարցում մարաշցիները հին Մարաշին նմանվող տարածք են փորձել գտնել Նոր Մարաշի ստեղծման համար։  

Նոր Մարաշը հայտնի է 1974-1977թթ. կառուցված հեռուստաաշտարակով, որն ունի 311.7 մետր բարձրություն և համարվում է Երևանի ամենաբարձր կետը։ Մինչև 1967-2004 թվականներին Մարաշում գործում էր նաև Երևանի միակ ճոպանուղին։

Հետաքրիր է Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Այն նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ 1679թ. եկեղեցին երկրաշարժի հետևանքով ավերվել է։ 20-րդ դարի սկզբին Տեր-Ավետիքյան եղբայրների ջանքերով եկեղեցին վերականգնվում է։ Երկրորդ անգամ եկեղեցին ավերվում է 1920-30-ականներին Խորհրդային իշխանությունների վարած կրոնահալած քաղաքականության հետևանքով։ Խորհրդային տարիներին այդ եկեղեցին գաղտնի ուխտավայր էր, ուր այցելում էին հատկապես Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներին։ Հայաստանի անկախացումից հետո 1995-ից ի վեր եկեղեցին իր դռները բացեց հավատացյալների և ուխտավորների առջև։ Այժմ՝ ամեն տարի Խաղողօրհնեքի (Սուրբ Մարիամ Աստվածածնի) տոնին Մարաշի բնակիչները, Երևանի և Հայաստանի տարբեր շրջաններից այցելում են Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Ներկայումս մոտ 12.000 բնակիչ ունեցող Նորք-Մարաշում դժվար է ասել, թե որքան արմատներով մարաշցի կա, սակայն մարաշցիներին հաջողվել է ապրեցնել իրենց ծնդդավայրի անունը։ 100 տարի առաջ կորցնելով իրենց հայրենի եզերքը՝ նրանք կառուցեցին նորը հին անվամբ և 100 տարի հետո էլ այդ անվանումը հիշեցնելու է բուն Մարաշի և նրա հերոսական պատմության մասին։    

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով
Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}