Քաղաքական15:18, 26 Օգոստոս 2025
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում: Լրատվամիջոցը, հղում անելով իսրայելական «Maariv» թերթին, գրել է, որ պաշտոնական Անկարայի` Լիբիայում իրականացրած դիվանագիտական և ռազմական քայլերը «արմատապես փոխում են Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»:
Հունական մամուլի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից Արևելյան Լիբիայում հյուպատոսարան բացելը և գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ ուղղակի կապեր հաստատելը «տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը տապալելուն միտված զարգացումներ» են: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան 1951-ին անկախություն ստացած Լիբիան ճանաչած առաջին երկրներից էր և 2011թ․-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել էր Թրաբլուսի կառավարությանը:
Ըստ հունական մամուլի՝ Հաֆթարի հետ Թուրքիայի ուղիղ շփումները կթուլացնեն Հունաստանի և Կիպրոսի ստեղծած եռակողմանի դաշինքների (Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս և Հունաստան-Կիպրոս-Իսրայել) ազդեցությունը:
«Banking News»-ը նկատում է, որ զարգացումները լուրջ հետևանքներ կունենան Հունաստանի և Կիպրոսի համար։ Անկարայի ռազմական ու դիվանագիտական ներկայությունը Լիբիայում կարող է հանգեցնել Արևելյան Միջերկրականում Հունաստանի ու Կիպրոսի մեկուսացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Հաքան Ֆիդան. «Այն, ինչի կարիքն այժմ ունի Պաղեստինի ժողովուրդը, դա մեր համատեղ գործունեությունն է»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |