• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 09:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:51, 24 Ապրիլ 2019

Մերօրյա Թուրքիան կրկնում է նույն սխալները, ինչ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրությունը 1 դար առաջ

Մերօրյա Թուրքիան կրկնում է նույն սխալները, ինչ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրությունը 1 դար առաջ

Սիրիական հակամարտության ներկա շրջափուլում առկա հիմնական խնդիրների և այդ երկրում ու մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության, դրա պատմական պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:

- Վերջին տարիներին սիրիական հակամարտության շրջանակներում արձանագրված զարգացումներում կարևոր դերակատարություն ունի նաև Թուրքիան: Ինչպե՞ս կբնութագրեք Անկարայի ներգրավումն այդ գործընթացներին:

- Անշուշտ, 2017թ. սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Աստանայի ձևաչափի» գործարկումից հետո մյուս գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ միասին կարևոր դերակատարում ստանձնեց նաև Թուրքիան՝ շրջադարձային փոփոխություն կատարելով սիրիական  քաղաքական ուղեգծում: Ըստ էության, Անկարային վերապահված էր հիմնականում հակակառավարական խմբավորումների վրա ազդելու գործառույթը, որն էլ մասամբ իրականացվեց: Այս ուղղությամբ իրավիճակն անկայուն է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում, որտեղ Թուրքիային չի հաջողվում լիովին վերահսկել շրջանում գործող ընդդիմադիր խմբավորումներին:

Խնդիրն ավելի է բարդացնում նաև շրջանում «Ալ-Կաիդայի» ճյուղավորման՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման որոշիչ ներկայությունը, որը հավելյալ բարդություններ է ստեղծում Թուրքիայի համար՝ «Աստանայի ձևաչափում» ստանձնած պարտավորությունները լիովին կատարելու համար: Նշվածին զուգահեռ Թուրքիան  տրամագծորեն հակառակ՝ ապակառուցողական դերակատարում ունի Սիրիայի քրդաբնակ շրջաններում՝ ընդգծված պառակտիչ քայլերով խաթարելով այս ուղղությամբ իրավիճակի բարելավմանը: Հենց Թուրքիայի նման գործելաոճի պատճառով է, որ մինչ այժմ չի իրականացվել ամերիկյան զորախմբի դուրսբերումը Սիրիայից, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս անցած տարեվերջին: Ի վերջո, Սիրիայի քրդաբնակ շրջաններից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո լուրջ մտավախություններ կան՝ կարող են տեղի ունենալ ողբերգական իրադարձություններ, որոնց մասին առնվազն քրդերը բազմիցս են ահազանգել:

- Ի՞նչ ի նկատի ունեք «ապակառուցողական դերակատարում» ասելով:

- Թուրքիան իր անզիջում նախապայմաններով, սեփական զինված ուժերի, հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների միջոցով անթաքույց կերպով պարբերաբար սրում է իրավիճակը Սիրիայի հյուսիսիում՝ Եփրատ գետից արևմուտք ընկած հատվածներում, իսկ դեպի արևելք ենթադրյալ անվտանգության գոտու ստեղծման ծրագիրն իր խորքում նախատեսում է էթնիկ զտումներ՝ սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատվածում, որը ներկայում բնակեցված է քրդերով, ինչպես և սահմանի հակառակ կողմում: Իսկ թուրքական իշխանություններն իրենց ծրագրերում նպատակ ունեն Սիրիայի հյուսիսում ստեղծել միջանկյալ՝ բուֆերային գոտի՝ այն բնակեցնելով հիմնականում Անկարային լոյալ սուննի արաբներով, թուրքոմաններով և այլն:

- Ձեր նշած գործողությունները համարվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այդպես չէ՞:

- Միանշանակ այդպես է: Ասեմ ավելին, այսօրվա Թուրքիայի գործողությունները հատկապես Սիրիայի հյուսիսում նաև սիրիահայ համայնքի դեմ իրենց հիմքում ևս ունեն ցեղասպանային բաղադրիչներ, ինչպես սրանից շուրջ 1 դար առաջ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը՝ անշուշտ, նոր դրսևորումներով նոր խնդիրներին համահունչ և նոր գործիքակազմով. օրինակ, նույն Սիրիայում 2014թ. Քեսաբի հայ բնակչության դեմ ծրագրված հարձակումը ձախողվեց վերջնարդյունքի մասով:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ասորիների, հույների և հատկապես շուրջ 1,5 մլն հայերի ցեղասպանությունը ծրագրելով և իրականացնելով՝ Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտում էին սեփական խնդիրները լուծել տեղաբնիկ ժողովուրդներին արմատախիլ անելու եղանակով: Այսօրվա Թուրքիան հատկապես քրդերի հետ կապված խնդիրները նման տրամաբանությամբ լուծում է ինչպես սեփական տարածքում, այնպես էլ դրանից դուրս՝ նրանց կոտորելու, տեղահանելու, եղանակով: Սիրիայի երբեմնի քրդաբնակ Աֆրինում ստեղծված իրավիճակն ամենավառ օրինակն է, երբ առնվազն վերջին 3 դարերի ընթացքում քրդերով բնակեցված շրջանում այսօր գրեթե քրդեր չեն մնացել: Այսօր Աֆրինը վերաբնակեցվում է Թուրքիային լոյալ էթնիկ և կրոնական խմբերով, իսկ շրջանի հանրային կյանքի բոլոր ոլորտները կարգավորվում են Թուրքիայի որևէ վարչական միավորին բնորոոշ քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական և այլ մեխանիզմներին համապատասխան:

Ավելին, Թուրքիայի նման մոտեցումն ու գործելաոճն ընդօրինակվել է կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից՝ 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Մարաղայում և այլ շրջաններում բնիկ հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանային գործողությունները նշվածի վառ ապացույցն են, իսկ հայատյացությունն Ադրբեջանում այսօր էլ համարվում է պետական գաղափարախոսության առանցքային բաղադրիչ:

- Բայց չէ՞ որ միջազգային հանրությունը փորձում է զսպել Թուրքիայի գործողությունները:

- Որևէ առարկայական քայլ ես չեմ տեսնում, և դա շատ մտահոգիչ է։ Ափսոսանքով, դարձյալ պետք է հիշեցնեմ մեկդարյա վաղեմության դեպքերը, երբ Օսմանյան կայսրության ցեղասպան գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն ընդամենը մի քանի տասնամյակ անց հանգեցրեց իր մասշտաբներով շատ ավելի մեծ աղետի: Ավելին՝ անգամ նորագույն պատմության ընթացքում նման դեպքերը եզակի չեն եղել:

Մերօրյա Թուրքիան բավականաչափ անկանխատեսելի է, վտանգավոր, ագրեսիվ, հավակնոտ, ամեն կերպ խուսափում է առերեսվել սեփական պատմության հետ, ավելին, վարում է անզիջում ժխտողական քաղաքականություն անգամ սպառնում է, լարվածություն ստեղծում ընդամենը մարդկության և պատմության առջև սեփական բարոյական պարտքը կատարած երկրների հետ հարաբերություններում: Իսկ բազմաթիվ, այդ թվում՝ կարևոր դերակատարներ շարժվում են սեփական  նեղ շահերով՝ խուսափելով Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից:

- Եվ նման կերպ ստեղծում նոր խնդիրներ, հավելյալ լարվածություն, այդպես չէ՞:

- Միանգամայն իրավացի եք: Գիտե՞ք, հանրապետական Թուրքիայի բոլոր իշխանությունները, նրանց վարած քաղաքականության հետևանքով՝ նաև թուրք հասարակության մի ստվար հատված անցած տասնամյակների ընթացքում ամեն կերպ խուսափել են առերեսվել սեփական պատմության հետ, ինչն ուղղակիորեն բավական լուրջ և տարաբնույթ բարդույթներ է առաջացրել հարևան երկրում: Այդ իրավիճակն այսօր էլ դրսևորվում է ինչպես Թուրքիայի ներսում՝ հասարակության տարբեր շերտերի, խմբերի փոխհարաբերություններում, այնպես էլ երկրից դուրս՝ հարևանների, անգամ մերձավոր դաշնակիցների հետ շփումներում: Մինչդեռ նույն Թուրքիայում պետք է վաղուց հասկանային, որ պատմական ճշմարտությունն ընդունելը, ժխտողականությունից հրաժարվելը, իրավանախորդների անունից իրենց հասարակության մի միավորից ներողություն հայցելը բացառապես իրենց իսկ շահերից է բխում՝ առավել ժողովրդավարական, տարաբնույթ խնդիրներից ձերբազատված պետություն ու հանդուրժողական, միասնական հասարակություն կառուցելու տեսանկյունից: Չէ՞ որ դրա վառ օրինակն էլ կա՝ Գերմանիան, որը ճիշտ ժամանակին ընդունելով սեփական սխալները՝ կարողացավ հիմք դնել և հասնել Եվրոպա աշխարհամասի, ինչու ոչ՝ ժամանակակից աշխարհի ամենաօրինակելի պետություններից և հասարակություններից մեկի ձևավորմանը:

Ի վերջո, դարձյալ պետք է հավաստեմ՝ թուրքական բոլոր պետությունների վարած և այսօր էլ իրականացվող վերոնշյալ քաղաքականությունը անհեռատես է և վաղ թե ուշ դատապարտված է ձախողման։ Դրա պատմական ապացույցն էլ կա։ Ոչ միայն չհաջողվեց թողնել «միայն մեկ հայ, այն էլ թանգարանում», այլ տրամագծորեն հակառակը՝ այսօր կան հայկական 2 պետություններ, ուժեղ Սփյուռք, իսկ Հայաստանը հնարավոր բոլոր ատյաններում առաջամարտիկն է մերօրյա աշխարհում մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունների դեմ պայքարում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}