• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 01:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:26, 07 Մարտ 2019

Թուրքագետ. «Բուհական դասագրքի նպատակը Թուրքիայի մասին օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելն է»

Թուրքագետ. «Բուհական դասագրքի նպատակը Թուրքիայի մասին օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելն է»

Մարտի 7-ին տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:

Այս թեմայի առնչությամբ «Ermenihaber.am»-ը  զրուցել է գրքի համահեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ:

Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչով է տարբերվում «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ հրատարակությունը նախորդից:  

Գրքի հրատարակումը 2014թ. էր և ընդգրկում էր  Թուրքիայի պատմությունը 1918թ-2011թ.: 2011թ. մասին համառոտ անդրադարձ կար գրքում: Այն կարևոր զարգացումները, որոնք տեղի ունեցան  այդ ժամանակաշրջանում  և այդ ժամանակաշրջանին հաջորդող, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանական ընտրություններ,  նախագահական 2 ընտրություններ, ըստ էության, դուրս էին մնացել  և թերի էին: 

Երկրորդ՝ լրամշակված տարբերակում պատմությունը ներկայացվում է ընդհուպ մինչև 2018թ. վերջը: Ավելացվել են քարտեզներ, վիճակագրական տարբեր տվյալներ, տոներ  և դրանց գաղափարախոսական նշանակությունը,  ինչպես նաև ներկայացվել է սոցիալ մշակութային  փոփոխությունները, որ տեղի են ունեցել տվյալ ժամանակաշրջանում:

Ի՞նչ նպատակով է վերաթողարկվել գիրքը և ո՞րն է հիմնական ուղերձը: 

Նպատակը, բնականաբար կրթական գործընթացներում ավելի ճիշտ  տեղեկատվություն ներկայացնելն է և թուրքագետ ուսանողների համար ավելի դյուրին  և օբյեկտիվ  ինֆորմացիա փոխանցելը, որը  կնպաստի և՛ լավ մասնագետ դառնալուն, և՛ Թուրքիայի Հանրապետության պատմության, և՛ տարբեր մանրամասներին ավելի ճիշտ տիրապետելուն, ընկալելուն:

Բացի այդ, մենք հայալեզու դասագրքեր, որ վերաբերում է Թուրքիայի պատմությանը և որը համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը, ինչպես  նաև  հայերի համար կարևոր խնդիրներին, ըստ էության, չունեինք: Սա գալիս է լրացնելու  այդ բացը:

Ի՞նչ արդյունք եք ակնկալում դասագրքից և արդյո՞ք նախորդ դասագիրքը արդարացրել է Ձեր սպասելիքները:

Արդեն այս դասագրքով դասավանդում է իրականացվում: Նախորդ դասագրքով կուրսեր կան, որ ավարտել են: Արդյունքն այն է, որ մենք ակնկալում ենք ավելի խորագիտակ, ավելի պատրաստված թուրքագետներ և կարծում եմ, որ  արդեն իսկ այս շրջանավարտները ապացուցում են, որ  դասագիրքը ունի և ունեցել է լավ արդյունք: Վստահ եմ, որ արդյունքը կշարունակվի, քանի որ հայերենով և համապարփակ Թուրքիայի պատմության  ներկայացումը առաջին հերթին նպաստելու է լավ մասնագետների  ձևավորմանը:    
 

Հարցազրույցը` Էլեն Քոքչյանի

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}