• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 05:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:48, 04 Փետրվար 2019

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Ըստ Թեսա Հոֆմանի՝ Գարո Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է խոսքի ազատությունը

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Ըստ Թեսա Հոֆմանի՝ Գարո Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է խոսքի ազատությունը

Ermenihaber.am-ը շարունակում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարքն աշխարհի տարբեր կողմերում տարբեր ոլորտների գործիչների հետ, որոնք մտահոգված են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հետագա ճակատագրով և դատապարտում են նրա խոսքի ազատությունը քրեական հոդվածով ճնշելու ակնհայտ փորձերը:

Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Զրուցակից՝ գերմանացի հայտնի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ Թեսսա Հոֆման

Թեսսա Հոֆմանը ծնվել է 1949թ. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Բասսում քաղաքում։ Ուսումնասիրել սլավոնագիտություն, հայագիտություն և սոցիոլոգիա։ Բեռլինում հիմնել է Հայաստանի մասին լրատվության և փաստագրության կենտրոն։

Հոֆմանը ազգությամբ ոչ հայ գիտնականներից առաջինն էր, որ 1988 թվականին արժանացել է ՀԲԸՄ մրցանակին՝ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար։ Հոֆմանը հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների։

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. մայիսի 29-ին նրան մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար։

- Գարո Փայլանի դեմ սկսված հետաքննությունը և անձեռնմխելիությունից նրան զրկելու դատախազության պահանջը ինչպե՞ս կգնահատեք: Ի՞նչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները:

- Թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել 2008-ին: Դա հաջորդել էր Հրանտ Դինքի սպանությանը: Փոփոխություններ իրականացնելու նպատակներից մեկը եղել է այն, որ կանխվի ազգայնական տրամադրություններով համակված մեղադրողների կողմից այլախոհ քաղաքացիների դեմ դատական գործերի հարուցումը:

Փաստորեն ինստիտուցիոնալ պատասխանատվությունը դատախազությունից փոխանցվեց արդարադատության նախարարությանը, ինչը, իմիջիայլոց, ուժերի լիազորությունների ժողովրդավարական բաշխման ակնհայտ խախտում է: Այդպիսով դատական համակարգը կորցրեց օրինական դատավարության իրավունքը, մինչդեռ գործադիր մարմնի դերակատարումն ավելի մեծացավ: 

- Սկսյալ 2008-ից 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար պետք է լիներ Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը: Այս տարիների ընթացքում այդ նախարարությունը 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար բավարարել է ներկայացված դիմումների շուրջ 10%-ը, այդ թվում նաև Փայլանի գործով: Այս համատեքստում ադյո՞ք չենք կարող ասել, որ սա քաղաքական հետապնդում է:

- Ներկայացված դիմումների միայն 10 տոկոսն ապահովելը կարծեք թե բարձր ցուցանիշ չէ 301-րդ հոդվածով դատավարություն սկսելու համար: Դա պարզապես նշանակում է, որ դիմումների բացարձակ մեծամասնությունը մերժվել են: Վստահաբար, 2008-ին փոփոխություններ իրականացնելու հիմնական նպատակներից մեկը եղել է այդ հոդվածով մեղադրանքների թվի նվազեցումը:  

Պարոն Գարո Փայլանն ունի հայկական ծագում և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր է: Ըստ իս՝ այս երկու հանգամանքն էլ ուշադրություն գրավելու և իշխանությունների կողմից հետապնդվելու պատճառ են: Ինչպես Թուրքիայում ընթացող  շատ այլ դատական գործերի դեպքում, այնպես էլ այս պարագայում, պարոն Փայլանը բացահայտ կերպով հետապնդվում է քաղաքական կարծիքի ու մարդու իրավունքների հարցում ունեցած սկզբունքերի համար, այլ ոչ թե քրեական հանցագործության համար:

- Հրանտ Դինքի նկատմամբ նույնպես վերոնշյալ հոդվածով դատական գործընթացներ կային: Արդյո՞ք Փայլանը գնում է Դինքի ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հոդվածով դատավարություններն ավելի են բորբոքում ազգայնականների ատելությունը փոքրամասնության ներկայացուցիչ Փայլանի հանդեպ:

- Հրանտ Դինքի իրավական և քաղաքական կարգավիճակը բավականին այլ էր: Այն ժամանակ 301-րդ հոդվածն իրականում «բարոյական պարբերություն» էր, որը թույլ էր տալիս այլախոհների լայնածավալ հետապնդում իրականացնել: Այդ տարիներին վարչապետ Էրդողանը որոշ հաջողություններով հանդես էր գալիս որպես կրոնական փոքրամասնության ինքնահռչակ պաշտպան /ալևի, ոչ մուսուլման/: Իսկ այսպես կոչված «գյուլենական ռազմական հեղաշրջման» փորձից հետո /2016 ամառ/, տեղի ունեցավ պարադիգմաների ամբողջական փոփոխություն: Նախագահ Էրդողանը իսլամիստների հետ իր դաշինքը փոխեց աջակողմյան ծայրահեղականների և «Գորշ գայլերի» գաղափարակից «Ազգային շարժում կուսակցության» հետ դաշինքով: Դա արեց, ելնելով ոչ միայն իր նախկին դաշնակիցների` իսլամիստներ դեմ դաշինք կազմելու անհրաժեշտությունից, այլ նաև առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների անհրաժեշտությունից:

Իրական և ենթադրյալ իսլամիստների ձերբակալությունների ու մեղադրանքների քանակական աճը հենց այդ փոփոխության հետևանքն է: Բայց պարադիգմաների փոփոխությունը  նաև նշանակում է քրդերի ու նրանց ենթադրյալ դաշնակիցների նկատմամբ թշնամության աճ, ինչպես պարոն Փայլանի դեպքում է: 

- Հաշվի առնելով Փայլանի կուսակիցների ձերբակալությունները՝ ինչքա՞ն է հավանականությունը, որ հայ պատգամավորին նույնպես կազատազրկեն: Եվ եթե այդ հավանականությունը մեծ է, ապա հանրային, համայնքային պայքարի ինչ ձևով է հնարավոր հակազդել դրան կամ կանխարգելել այդ ձերբակալությունը:

- Հավանաբար այն փաստը, որ պարոն Փայլանը մեղադրվում է 301-րդ հոդվածով, կարծում եմ առիթ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործ հարուցելու հնարավորությունն ուսումնասիրելու համար: Հարկավոր է դիմել նաև Եվրախորհրդում Մարդու իրավունքների փորձագետներին:

- Միջազգային հանրության ուշադրությունը պե՞տք է հրավիրել մասնավորապես Փայլանի դեպքի վրա՝ որպես խոսքի ազատության նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում և ի՞նչ է հարկավոր անել այդ ուղղությամբ:

- Պատգամավոր Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է կարծիք արտահայտելու և խոսքի ազատությունը. «Amnesty International», «Human Rights Watch», «International Society of Threatened Peoples» և նմանատիպ այլ կառույցները պետք է  տեղեկացված լինեն  փաստերով, որպեսզի կարողանան ճշգրիտ գործունեություն իրականացնել: Թուրքական իշխանություններն այդ պարագայում պետք է ծանուցվեն Միջազգային հանրության իրազեկման մասին:

Հարկ եմ համարում կապ հաստատել ցանկացած իրազեկման կառույցի հետ՝ Թուրքիայում Մարդու իրավունքների չափանիշների ընդհանուր ցածր մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելով /հատկապես սկսած 2006թ-ից/: Տասնյակ հազարավոր թուրք քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, հազարավորներն էլ ձերբակալվել ու բանտարկվել են:  Պատմական հակահայկական, հակաքրիստոնեական նախապաշարմունքներն ակնհայտորեն համատեղվում են թուրք-քրդական հակամարտության և Էրդողանի ռեժիմի աճող  ավտորիտարիզմի հետ: 

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}