• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 15:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց06:05, 31 Հունվար 2019

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Թուրքիան վարում է «փուշ չունեցող վարդերի այգի» ստեղծելու քաղաքականություն

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Թուրքիան վարում է «փուշ չունեցող վարդերի այգի» ստեղծելու քաղաքականություն

Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը ենթարկվում է քրեական ու քաղաքական հետապնդումների: 

Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Ermenihaber.am-ը այս կապակցությամբ սկսում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարք աշխարհի տարբեր կողմերում տարբեր ոլորտների գործիչների հետ, որոնք մտահոգված են խնդրով ու դատապարտում են մեջլիսի հայ պատգամավորի խոսքի ազատությունը քրեական հոդվածով ճնշելու ակնհայտ փորձերը: 

Զրուցակից՝ թուրք քաղաքական գործիչ Ուֆուք Ուրաս

Ուֆուք Ուրասը թուրք քաղաքական գործիչ է: 2007-2011թթ. եղել է մեջլիսի պատգամավոր։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Հիմնադրել ու ղեկավարել է «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունը։ Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, ուսումնասիրություններ և գրքեր։ Հայտնի է նաև հայանպաստ իր գործունեությամբ։

Նա այն եզակի գործիչներից է, ով խիզախություն ունեցավ ոչ միայն Արցախ այցելելու՝ այլև Արցախում իր հիացմունքն արտահայտեց տեղի ժողովրդի հանդեպ և հանդես եկավ որոշ հայամետ հայտարարություններով։ Արցախ կատարած այցից հետո նա հայտնվեց Բաքվի թիրախում և «սև ցուցակում»։ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայից նույնիսկ պահանջեցին արտահանձնել Ուֆուք Ուրասին Բաքվին՝ որպես սահմանախախտ հանցագործի։

-  Գարո Փայլանի դեմ սկսված հետաքննությունը և անձեռնմխելիությունից նրան զրկելու դատախազության պահանջը ինչպե՞ս կգնահատեք: Ի՞նչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները:

- Չնայած մեջլիսում մեր կատարած աշխատանքներին ու գործադրած ջանքերին՝  դժբախտաբար չկարողացանք հիմնովին վերացնել 301-րդ հոդվածը, որը Հրանտ Դինքի մահվան պատճառ էր հանդիսացել: Այդ չարագուշակ հոդվածը մնաց իր տեղում և ժամանակ առ ժամանակ իշխանության կողմից օգտագործվում է ընդդիմությանը լռեցնելու համար։ Ի սկզբանե ես հայտարարել եմ, որ եթե թուրքականությունը վիրավորող մի բան կա, ապա դա ինքնին հենց  301-րդ հոդվածի գոյությունն է։ Եթե մի մարդ ռասիստ չէ, ինչո՞ւ պետք է նման բան անի։ Իրավական տեսանկյունից օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են համապատասխան հոդվածներ նման դեպքերի համար։

- Սկսյալ 2008-ից 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար պետք է լիներ Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը: Տարիների ընթացքում արդարադատության նախարարությունը 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար բավարարել է միայն ներկայացված դիմումների 10%-ը, այդ թվում նաև Փայլանի գործով դիմումը: Այս համատեքստում ադյո՞ք չենք կարող ասել, որ սա քաղաքական հետապնդում է:

- Բավական է այն, որ անձի արած հայտարարությունները հիմք են համարվում։ Իսկ Գարո Փայլանը բազմիցս իր իղձերն ու ցանկությունները բացահայտ ներկայացրել է։ Ի հակադրություն այդ պնդումների՝ ինքը և իր կուսակցությունը մշտապես հանդես են եկել ազգայնականության և ռասիզմի դեմ կոշտ դիրքորոշմամբ։ Ուստի ակնհայտ է, որ այս քայլը ընդդիմությունը թուլացնելու և «փուշ չունեցող վարդերի պարտեզ» ստեղծելու իշխանության քաղականության մի մասն է:   

- Հրանտ Դինքի նկատմամբ նույնպես վերոնշյալ հոդվածով դատական գործընթացներ են եղել: Արդյո՞ք Փայլանը գնում է Դինքի ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հոդվածով դատավարությունները ավելի են բորբոքում ազգայնականների ատելությունը փոքրամասնության ներկայացուցիչ Փայլանի հանդեպ:

- Ցավոք, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության կոալիցիան ավելի ընդգծեց այդ միտումը։ Խորհրդարանի ամենամեծ խմբակցության քրեականացման քաղաքականությամբ և ազգայնական զառանցանքներով ընտրություններից առաջ այս երկու ուժերը փորձում էին կոնսոլիդացնել իրենց ընտրողներին։ Պետության կայունություն կոչվածը իրականում վերածվում է մի կուսակցության՝ ԱԶԿ-ի կայունության գաղափարի, քանի որ կուսակցության ղեկավարը պետության ղեկավար դառնալով ԱԶԿ-ն էլ աստիճանաբար վերածվեց պետական կուսակցության։ Կուսակցական պետություն մոդելի պայմաններում իրավական խնդիրները շատ են բարդանում։    

- Հաշվի առնելով Փայլանի կուսակիցների ձերբակալությունները՝ ինչքա՞ն է հավանականությունը, որ հայ պատգամավորին նույնպես կազատազրկեն: Եվ եթե այդ հավանականությունը մեծ է, ապա հանրային, համայնքային պայքարի ի՞նչ ձևով է հնարավոր  հակազդել դրան կամ կանխարգելել այդ ձերբակալությունը:

-Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուց հետո ձերբակալելու վտանգը «Դեմոկլեսյան սրի» պես մնում է կախված։ Արդեն իսկ բազմաթիվ պատգամավորներ ձերբակալված են։ Որքան էլ փորձենք հասարակությանը սա իրազեկել, միևնույն  է, դա քիչ է։ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններն էլ միջոց և առիթ կարող են հանդիսանալ՝ արտահայտլու ժողովրդի կամքն անարգելու դեմ ուղղված հանրային բողոքը։

- Միջազգային հանրության ուշադրությունը պե՞տք է հրավիրել մասնավորապես Փայլանի դեպքի վրա՝ որպես խոսքի ազատության նկատմամբ իրականացվող քերական հետապնդում և ի՞նչ է հարկավոր անել այդ ուղղությամբ:

-Հատկապես Գարո Փայլանի պես հայկական ինքնություն ունեցող պատգամավորին իր հայացքների պատճառով պատժի ենթարկելու քաղաքականությունը չպետք է լռության մատնվի միջազգային հանրության կողմից: Բացի այդ, այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանության մասին գրքերն ազատ վաճառվում են գրախանութներում, այդ թեման մեջլիսում քննարկելուն ու օրակարգ բերելուն խոչընդոտելը նման է ջայլամի քաղաքականությանը, որը արդյունք չի տալու։  Առհասարակ բացասական համառության փոխարեն բոլորիս համար մոտիվացիա պետք է լինի իրականությունը ջրի երես հանելուն միտված դրական համառությունը։   

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}