Մշակութային12:04, 11 Հունվար 2016
Թուրքական «Notos» ամսագրի նոր համարը նվիրվել է հայ գրականությանը

Թուրքական «Notos» գրական ամսագիրն իր 55-րդ համարը նվիրել է հայ և հայալեզու գրականությանը: «Ermenikulturu.com» կայքի տեղեկացմամբ՝ ամսագրի 2016 թվականի առաջին համարում լայն անդրադարձ է կատարվել 1915ից առաջ և հետո հայ ու հայալեզու գրականության զարգացումներին, անվանի ներկայացուցիչներին և նրանց ստեղծագործություններին:
Ամսագրի նոր համարում տեղ են գտել ինչպես հայաստանցի, այնպես էլ սփյուռքահայ և մասնավորապես պոլսահայ գրողների ու նրանց ստեղծագործությունների մասին տեղեկություններ: «Notos»-ն անդարադարձել է նաև այն հայ գրողներին, որոնք ստեղծագործել են ոչ թե հայերեն, այլ այլ լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն, հունարեն և այլն: Առանձին անդրադարձ է կատարվել նաև հայատառ թուրքերեն գրականությանը, օրինակներին, հեղինակներին:
«Notos»-ի 55-րդ համարում տեղ են գտել Մեհմեթ Ֆաթիհ Ուսլուի, Սևան Դեղիրմենջյանի, Ազիզ Գյոքդեմիրի, Մարալ Աքթոքմաքյանի, Մուրաթ Ջանկարայի, Արարատ Շեքերյանի, Հազալ Հալավութի, Նազան Մաքսուդյանի, Կարին Քարաքաշլըի, Վահրամ Դանիելյանի և Սոնա Մնացականյանի հոդվածները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |