Տնտեսական11:55, 30 Ապրիլ 2025
Ճգնաժամ Թուրքիայում․ գործազրկության մակարդակը հասել է վերջին 11 տարվա հակառեկորդին

Թուրքիայում գործազրկության իրավիճակը կտրուկ վատթարացել է՝ հասնելով վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշներին։ Համաձայն «Հեղափոխական աշխատավորական արհմիությունների կոնֆեդերացիայի» հետազոտական կենտրոնի (DİSK-AR) վերջին զեկույցի՝ երկրում գործազրկության մակարդակը հասել է 28․8%-ի, իսկ իրական գործազուրկների թիվը մոտեցել է 12 միլիոնի սահմանին։
Պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է էականորեն ավելի ցածր՝ 7․9% գործազրկության ցուցանիշ, սակայն մասնագետների պնդմամբ այս թիվը չի արտացոլում իրական պատկերը։ Զեկույցում նշվում է, որ 5․3 մլն մարդ, չնայած աշխատելու պատրաստակամությանը, հրաժարվել է աշխատանք փնտրել՝ ազդելով գործազրկության ընդհանուր ցուցանիշների վրա։
Հատկապես ընդգծված է կանանց շրջանում գործազրկության բարձր մակարդակը, որը հասնում է 38․2%-ի՝ տղամարդկանց 23․1%-ի համեմատ։ Սեռերի միջև տարբերությունը կազմում է ավելի քան 15 տոկոսային կետ, ինչը վկայում է աշխատաշուկայում կանանց հանդեպ շարունակվող խտրականության մասին։
Համաճարակից հետո երկրի տնտեսական վիճակի աստիճանական վատթարացումը հանգեցրել է նրան, որ գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։ Մասնագետները զգուշացնում են, որ գործազրկությունը դարձել է կառուցվածքային խնդիր Թուրքիայի տնտեսության համար։
Գործազուրկների միայն 14․9%-ն է կարողանում ստանալ գործազրկության նպաստ։ Պաշտոնական հաշվառված 2․8 միլիոն գործազուրկներից միայն 473 հազարին է հաջողվում օգտվել պետական աջակցությունից, մինչդեռ 2․3 միլիոն մարդ զրկված է այդ հնարավորությունից։
Թուրքիայում աշխատատեղերի խնդիրն ակնհայտ երևաց, երբ Քիլիս քաղաքում ընդամենը 3250 ժամանակավոր աշխատատեղերի համար հազարավոր թուրքեր երկար հերթեր կազմեցին զբաղվածության կենտրոնների առջև։ Ժամանակավոր աշխատանքի համար նման բարձր պահանջարկը լավագույնս ցուցադրում է երկրի աշխատաշուկայի ճգնաժամային իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |