Մշակութային13:09, 18 Փետրվար 2025
Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։
Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և առկա է շինության սեփականության վկայականը։
Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը նշել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել ու գյուղում կար հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Ըստ նրա՝ հայերը մոտ 120 տարի առաջ են գյուղից հեռացել և դրանից հետո եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։
«Եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին կային նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։ Երկրաշաժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը, բայց վերջերս էլ լսել ենք, որ նա ցանկանում է վաճառել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |