• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Հուլիս, 2025
Հինգշաբթի 05:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:47, 05 Մայիս 2015

Թաներ Աքչամ. «Հայոց ցեղասպանությունը և քաղաքականությունը»

Թաներ Աքչամ. «Հայոց ցեղասպանությունը և քաղաքականությունը»

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի հայտարարությանը: Դեմիրթաշը «CNNTürk» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, որ իր կուսակցությունը ոչ թե միանգամից ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ պատրաստ է ճշմարտության և անցյալի հետ առերեսվելու համար հանձնաժողով հիմնել և աջակցել դրա աշխատանքներին: Նա նաև նշել է, որի եթե հասարակությունը կողմ լինի որևէ որոշման հետ առերեսվել, ապա քաղաքան գործիչներին կմնա հասարակության ցանկությունն իրականացնել:

Թաներ Աքչամը, Դեմիրթաշի խոսքերը մեջբերելով, հիշեցնում է, որ ավելի վաղ Դեմիրթաշը հենց ցեղասպանություն բառն էր օգտագործել 1915 թվականի համար: Եվ այս երկու հայատարուրությունները համեմատելով պարզ է դառնում, որ քուրդ քաղաքական գործիչը հետքայլ է արել, ինչն էլ հիասթափեցրել է հայ ընտրողներին:

Թուրքական «Taraf» թերթում հրապարակված «Հայոց ցեղասպանությունը և քաղաքականությունը» հոդվածում Աքչամը, սակայն, առաջարկում է հասկանալ Դեմիրթաշի վերջին հայտարարության պատճառները: Այդ առումով Աքչամը նշում է, որ Դեմիրթաշի վերոնշյալ հայտարարության հաջորդ օրը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Յասին Աքթայը քննադատել է քրդամետ կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝  ասելով, որ վերջիններս «խաչակրաց արշավանք են իրականացնում»: ԱԶԿ-ի փոխնախագահը պնդել է, որ Օսմանյան կառավարությունը «հայ հրոսակների նկատմամբ պատժիչ գործողությունների» արդյունքում տարածաշրջանի մահմեդական քրդերին փրկել է ցեղասպանությունից:

Ելնելով ԱԶԿ-ի փոխնախագահի քրդամետ կուսակցությանն ուղղված քննադատական խոսքերից՝ Աքչամը գրում է, որ իշխող կուսակցությունը գտել է Հայոց ցեղասպանությունն ընդունող ԺԴԿ-ի թույլ տեղը և հարվածներն ուղղում է հենց այդ ուղղությամբ:  «Շատ պարզ հաշվարկ է: Ասել, որ 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, նշանակում է պարտվել քաղաքականության մեջ»,- գրում է Աքչամը` հարց ուղղելով, որ եթե քաղաքականությունը հնարավորինս շատ ձայն հավաքելն է, ապա ինչ պետք է անել, երբ ճշմարտության պատճառով կուսակցությունը ձայներ է կորցնում:

«Մտավորականը թեկուզ միայնակ մնալու գնով էլ պարտավոր է  ասել ճշմարտությունը և այն անընդհատ կրկնել, սակայն արդյո՞ք նույն շքեղությունը կարող է իրեն թույլ տալ նաև քաղաքական գործիչը: Այլ կերպ ձևակերպեմ հարցը՝ քաղաքականությունը ո՞ր ճշմարտությունը շքեղությունըկհամարի և որը` ոչ: Օրինակ՝ ցեղասպանության վերաբերյալ այս նույն քննարկումը ինչու չանենք նաև ալևիների իրավունքների և քրդերի հավասարության և նմանատաիպ հարցերի շուրջ»,- գրում է Աքչամը` ընդգծելով, որ գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին պիտի լինի ցեղասպանության-քաղաքականության կապը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին
Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}