Հարցազրույց13:15, 28 Փետրվար 2014
Թուրքահայ լրագրող. «Թուրքիան այլևս իրավունք չունի խոսելու ժողովրդավարության անունից»

Պոլսահայ հայտնի գրող, հրապարակախոս, լեզվաբան Սևան Նիշանյանն սեփական հողատարածքի վրա «ապօրինի» շինություն կառուցելու մեղադրանքով 2014-ի հունվարի 2-ից երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նիշանյանի բանտարկությունը մտավորականների շրջանում դժգոհություն էր հարուցել: Բանտում նրա նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացնելու նպատակով էլեկտրոնային ստորագրահավաք էր սկսվել: Իսկ օրերս «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի հայազգի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը տեղեկացրել էր, որ Նիշանյանին տեղափոխել են խստացված ռեժիմով գաղութ:
«Ermenihaber»
լրատվականը Նիշանյանի տեղափոխման բուն պատճառների, նրա նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ինչպես նաև Թուրքիայում համացանցի մասին նոր օրենքի և դրա՝ ժողովրդավարության ու առաջիկա ընտրությունների վրա հավանական ազդեցությունների մասին զրուցել է լրագրող Հրանտ Գասպարյանի հետ:
- Սևան Նիշանյանին խստացված ռեժիմով գաղութ տեղափոխելը արդյո՞ք նրան լռեցնելու նպատակ է հետապնդում: Արդյո՞ք Նիշանյանը, ով
հարցաքննության է ենթարկվել բանտապահի կողմից գողության դեպքի մասին գրելու
փաստարկով , այսուհետև կմնա խստացված ռեժիմով գաղութում:
- Սևան Նիշանյանը համեմատաբար
մեղմ պայմաններով «Թորբալը» կալանավայրից տեղափոխվել է «Բուջա» խստացված ռեժիմով
գաղութ: Դա նրան առավել մեկուսացնելու և պատժելու նպատակ է հետապնդում: Սա վախեցնելու և ահաբեկելու նախաձեռնություն է: Երբ Սևանը գտնվել է «Թորբալը» բանտում, բանտապահը գողացել է նրա պլաստիկ քարտը: Այս փաստը բացահայտելու պատճառով Սևանին տեղափոխելը ցույց է տալիս,
թե ինչպիսի անարդարություն է իրականացվում նրա նկատմամբ: Սևանին խստացված ռեժիմով գաղութ
ուղարկելը մտավոր ասպարեզում նրա գործունեությունը արգելակելու փորձ է: Սևան Նիշանյանը հեղինակել է գրքեր, գյուղ է շենացրել, երկրում տեղի ունեցող զարգացումներում իր ներդրումն ունի, մտքի ազատության բնագավառում մրցանակներ է ստացել, Հրանտ Դինքի անվան մրցանակի թեկնածու է: Եվ
ահա այս մարդու ճակատագիրը բանտի ղեկավարությանն է թողնվել: Սա Թուրքիայի քաղաքացիների արդարության ընկալման մեջ խորը վերք է բացել: Դժվար կլինի ասել, թե «արդարության» ընկալման նման իրավիճակում Նիշանյանը որքան կմնա խստացված ռեժիմով գաղութում:
- Ըստ Ձեզ` Նիշանյանի դեմ ինչո՞ւ են ճնշումներ գործադրում:
Սևան Նիշանյանը Թուրքիան ցնցած կոռուպցիոն կամ նմանատիպ որևէ հանցանք մինչև օրս չի գործել, սակայն բանտում է հայտնվել, քանի որ մտածել և խոսել է ՝ արտահատելով ճշմարտությունը, որը շատերին դուր չի եկել: Այսպիսի մթնոլորտում ավելի է պարզ դառնում, որ դատաիրավական
համակարգը պետության պաշտոնական գաղափարախոսության ռեֆլեքսով է շարժվում: Պետության պաշտոնական գաղափարախոսությունը, որը Թուրքիայում տեսանելի և զգալի է, հիմնվում է կեղծիքի վրա, լայն
զանգվածների վրա ճնշում գործադրելու, ահաբեկելու, կոտորելու ճանապարհով փորձում է ընդունել տալ այն: Համալսարանները, դատարանները, թերթերը, լրատվամիջոցները կարողանում են այս գաղափարախոսության շրջանակներում աշխատել:
Սևան Նիշանյանը մարդու իրավունքներին հակասող «թուրք-սուննի» տարրը հիմք ընդունող գաղափարախոսության մասին «Սխալ հանրապետություն» գիրքն է հրատարակել: Գրքի հրատարակումից հետո նրա դեմ կրկին դատական գործեր բացվեցին «ապօրինի շինարարության» մեղադրանքով: Այս ռազմավարությունը, որը հաճախ է կիրառվում, նորություն չէ և անհրաժեշտ է այս խորամանկության մասին բարձրաձայնել և կանխել:
Շիրինջեի գյուղը շենացնող Նիշանյանին
անհրաժեշտ էր կատարած գործերի
համար մրցանակ տալ, մինչդեռ պետությունը փորձում էր Նիշանյանի համար դժվարություններ ստեղծել և խոչընդոտել նրա աշխատանքները: Նիշանյանը, որ մի ամբողջ գյուղ զբոսաշրջության կենտրոն էր դարձրել և կենսունակություն բերել շրջանի բնակավայրերին, Շիրինջեում սեփական հողատարածքի վրա «ապօրինի» երկու պատի կառուցման համար ազատազրկվեց:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային «Amnesty International» կազմակերպությունը Սևանի դատապարտման մասին հայտարարության մեջ նշել է, որ Նիշանյանին ապօրինի կառուցապատման համար բանտարկելը համոզիչ չի հնչում: Մենք բոլորս գիտենք, որ Սևանը ազատազրկման է դատապարտվել ոչ թե «ապօրինի կառուցապատման», այլ իր բաձրաձայնած գաղափարների պատճառով: Այս իրավիճակը Թուրքիայի մտքի և խոսքի ազատության մատյանում գրանցվել է որպես մի նոր սկանդալ: Պետությունը չպետք է խորամանկորեն կեղծ պատրվակներ գտնելով պատժի այն մտավորականին, ում չի կարողանում իր գաղափարների համար բացահայտ դատել: Իսկ եթե այդպես է վարվում, ապա մտքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները չպետք է լռություն պահպանեն:
- Թուրքիայում ընդունված համացանցի մասին նոր օրենքը համարվում է խոսքի ազատության նոր սահմանափակում: Օրենքն ի՞նչ ազդեցություն կունենա:
- Այս նոր օրենքը նախատեսում է, որ Թուրքիայում կայքերի հասանելիությունը կարող է արգելափակվել, իսկ պետությունը հետևելու է, թե յուրաքանչյուր օգտատեր ինչ կայքեր է մտնում և ինչ գործողություներ է անում, անձնական տվյալները 2 տարի արխիվում են պահվելու և ցանկացած պահ կարող են օգտատիրոջ դեմ օգտագործվել որպես ապացույց: Սա նախևառաջ պատճառ կդառնա, որպեսզի լրագրողները, գրողները, մտավորականները դիմեն ինքնագրաքննության: Առաջադիմական գաղափարներ օրակարգ բերող մտավորականների նկատմամբ ամենամեծ ճնշումը, որ կարելի է կատարել, հենց այդ ինքնագրաքննությունն է: Այս նոր օրենքը համացանցի ազատության տեսանկյունից Թուրքիան հավասարեցնում է Չինաստանի և Սաուդիան Արաբիայի պես երկրների մակարդակին:
Համացանցի մասին նոր օրենքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |