• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 19:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն17:09, 21 Հունիս 2013

Պատասխան` Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակը կեղծողներին

Պատասխան` Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակը կեղծողներին

Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող «Власть факта» հաղորդաշարի շրջանակներում հեռարձակված «Թուրքական մարշ» հաղորդմանը հյուրըկալվել էր Մոսկվայի համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն Միխայիլ Մեյերը:

Հաղորդման ընթացքում ի թիվս Թուրքիայի ներքին և արտաքին խնդիրների, պատմության վերաբերյալ հարցերի, հնչեցվել է նաև հարց Հայոց ցեղասպանության մասին, որին տված Մեյերի պատասխանն  ամբողջավին համընկնում է  թուրքական պաշտոնական տեսակետին:

Հայոց ցեղասպանության զոհերի քանակի մասին Մեյերը մասնավորապես ասել է. «Այնտեղ, ըստ հաշվարկների, եղել են ընդամենը 1.5 միլիոն հայ, և քանի որ նրանց ինչ-որ մասը մնացել է, ապա չի կարելի ասել, որ զոհերի թիվը 1.5 մլն է»:

Այս առնչությամբ անհրաժեշտ  է մեջբերել պատմական գիտությունների թեկնածու, Սևծովյան - կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի  «Հայոց ցեղասպանություն. ճշմարտություն և կեղծիք: Պատասխան պրոֆեսոր Մեյերին» (Геноцид армян: правда и ложь. Ответ профессору Мейеру)  հոդվածից մեկ հատված` նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակի վերաբերյալ հաշվարկներին: 

«
Օսմանյան կայսրությունում բնակչության առաջին մարդահամարն անցկացվել է 1844 թվականին: Համաձայն այդ մարդահամարի` հայերի թիվը ասիական հատվածում կազմել է 2 միլիոն: 1867 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ կայսրության ղեկավարությունը հայտնել է, որ Փոքր Ասիայում  հայերի քանակը կազմում է 2 մլն, իսկ  Թուրքիայի եվրոպական հատվածում` 400 հազար: Մինչդեռ Պոլսի հայոց պատրիարքարանի ունեցած տվյալների համաձայն` 1878 թվականին Օսմանյան կայսրությունում 3 մլն հայ է բնակված եղել. 400 հազարը` Թուրքիայի եվրոպական հատվածում, 600 հազարը` Փոքր Ասիայի արևմուտքում, 670 հազարը` Սիվասի, Տրապիզոնի, Կայսերիի և Դիարբեքիրի վիլյեթներում և 1 մլն 330 հազարը` Հայկական լեռնաշխարհում:      
Ըստ պաշտոնական մարդահամարի` 1881-1893
թթ.  օսմանահպատակ հայերի թիվը կտրուկ  նվազում է` հասնելով 1.048.143-ի: Անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում 1878 թ. Թուրքիան կորցրել էր Կարսը և Արդահանը, այնուամենայնիվ, հայերի թվաքանակի նվազեցումը  կարելի է բացատրել միայն թվային  մանիպուլացիաներով:

Ըստ թուրքական կառավարության տարեգրքի` 1882 թվականին ոչ մուսուլման տղամարդկանց կողմից վճարված  հարկը կազմել է 462.870 թուրքական ֆունտ: Սակայն այս թիվը, համաձայն նույն տարեգրքի, Թուրքիայի նախարարների խորհուրդը սպասում էր տվյալ հարկի համար ներկայացված գումարից 2 անգամ ավելի: Այս հանգամանքն անուղղակի կերպով  հաստատում է ոչ մուսուլման բնակչության թվաքանակի  նվազեցումը:

1907-1908
թթ. կատարված օսմանական մարդահամարը նույն հարցերն են առաջացնում, ինչը և նախորդը: Համաձայն այս մարդահամարի` Էրզրումի, Բիթլիսի, Վանի հայ բնակչությունը մնացել էր նույնը` հակառակ 1894-1896թթ. հայկական ջարդերի: Ռայմոնդ Գևորգյանը, մանրամասն քննելով ժողովրդագրական տվյալները, կարծում էր, որ  այդ մարդահամարը որևէ առնչություն չուներ  հայ բնակչության իրական թվի հետ և միայն կրկնում էր նախորդ մարդահամարի տվյալները, որն էլ իր հերթին  2 անգամ նվազեցված էր:

1914 թվականին հայոց պատրարքարանի կատարած հայերի մարդահամարը  ցույց է տալիս, որ Օսմանյան կայսրությունում հայերը թիվը կազմել է 1.845.450: Հայ բնակչության քանակի` գրեթե մեկ միլիոնից ավելի նվազեցումը կարելի բացատրել  1894-1896թթ. հայկական ջարդերով, հայերի արտագաղթով և իսլամացմամբ: Բացի այդ,  պատրիարքության մարդահամարի տվյալներն ամբողջական չեն, քանի որ  պատրիարքության մարդահամար իրականացնողները ոչ բոլոր հայաբնակ վայրեր են կարողացել մուտք գործել, հատկապես եթե այդ տարածքները  եղել են քրդական ցեղերի վերահսկողության տակ:  Սա ավելի վառ է արտահայտվել Դիրարբեքրում, որտեղ պաշտոնական տվյալներով եղել է 73.226 հայ, պատրիարքության տվյալներով` 106.867, իսկ 1915 թվականին, ըստ թուրքական տվյալների, աքսորվել է 120.000 հայ: Օսմանյան պաշտոնական վիճակագրությունը 1915 թվականին հայերի քանակը հաշվում էր 1.295.000:

Այսպես` Թուրքիայի տարածքում բնակվող հայերի քանակը համաձայն օտարերկրյա աղբյուրների` «Բրիտանիկա»` 1 միլիոնից մինչև 3.5 միլիոն: Այլ օտար աղբյուրները նշում են  1.5 և 2.5 միլիոն մարդ:            Անդրադառնալով ցեղասպանությունից առաջ հայ բնակչության թվաքանակին և ցեղասպանության ընթացքում կորուստներին` ակադեմիկոս Եվգենիյ Տարլեն նշում է.  

«
Լորդ Բրայսի ղեկավարությամբ գործող հանձնաոժողովի հաշվարկների համաձայն` ավելի արժանահավատ են համարվում հետևյալ թվերը, որոնք բնութագրում են  Թալեաթ և Էնվեր փաշաների ջանքերի ընդհանուր արդյունքը:  Մինչև 1915 թվականի ջարդերի սկսելը Թուրքիայի հայերի քանակը հաշվվում էր շուրջ 2.1 միլիոն (թիվը հաստատված է հայոց պատրարքարանի կողմից): Լորդ Բրայսը կանխամտածված վերցնում է ամենացածր  թիվը 1.6 մլն մարդ, որպեսզի ստվերի կատարվածի իմաստը: Բայց և այնպես  համառորեն ավելացնում է, որ ճիշտ է համարում, ոչ թե այս թիվը, այլ այն, որն ավելի մոտ է  2 միլիոնին:  Բայց և այնպես վերցնենք 1.6 միլիոնը: Նրանցից 182 հազարը կարողացել է փախչել  ռուսական Կովկաս, 4200 հոգի անգլիական Եգիպտոս, համեմատաբար քիչ են տուժել Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայերը, և վերջապես փրկվել են իսլամ ընդունած և թուրքական հարեմներ ընկած որոշ կանայք: Լորդ Բրայսի հանձնաժողովի հաշվարկներով` Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում և փախստականները միասին վերցրած փրկվել է 350.000 հայ: Բացի այդ փրկվել են մոտ 250.000 հայ` բողոքականները, կաթոլիկները և իսլամացվածները (մինչև 1915թ.): Արդյունքում ընդհանուր փրկվել է ոչ ավելի, քան 600.000 մարդ, իսկ զոհ է գնացել (եթե վերցնում ենք ամենաքիչ նախնական թիվը` 1.6 մլն մարդ, որը միտումնաբար ընդունվել է լորդ Բրայսի կողմից) 1 մլն: Սակայն Բրայսը կրկին հավելում է, որ  իր կարծիքով  այդ թիվը շատ քիչ է և որ սպանվել ու բռնի տեղահանվել է, հավանաբար, ավելի քանի 1.2 մլն հայ»:

Այնպես որ պետք չէ խաղալ թվերի հետ: Իսկ եթե պարզվի, որ ոչ 1.5 մլն է սպանվել այլ ասենք 13 հազարով ավելի, կամ 20 հազարով պակաս, արդյո՞ք դա փոխում է կատարվածի իմաստը, որը ոչ թե «փոխադարձ ոչնչացում էր» (ըստ Մեյերի), այլ հայ ժողովրդի նկատմամբ կատարված կանխամտածված ցեղասպանություն»:   
        

Աղբյուր` http://bs-kavkaz.org


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Փաշինյանն այցելել է Կ․ Պոլսի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի
Փաշինյանն այցելել է Կ․ Պոլսի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի

ՀՀ վարչապետը նաև ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}