Ցեղասպանություն09:16, 09 Հունիս 2016
Բունդեսթագի պատգամավոր. «Այսուհետև ժխտողական քաղաքականություն վարելու կարիք չկա»
Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, «Կանաչների կուսկացության» համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո առաջին անգամ խոսել է բանաձևի մասին: Նշենք, որ Օզդեմիրը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից է:
«Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում Օզդեմիրը հայտնել է, որ Բունդեսթագի ընդունած բանաձևն իր նշանակությամբ տարբերվում է այլ խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերից:
«Մենք, որպես Գերմանիայի դաշնային խորհրդարան, ընդունում ենք ներկայիս Գերմանիայի նախորդի՝ Կայզերական Գերմանիայի մեղքը, որ նա գործել էր մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը չկանխելով, հակառակ այն բանի, որ ունեցել է հայերի ծրագրված տեղահանության և ջարդերի մասին ակնհայտ փաստեր՝ ուղարկված դիվանագետների և միսիոներների կողմից»,- ասել է Օզդեմիրն՝ ընդգծելով, որ բանաձևի ընդունմամբ ո՛չ ներկայիս Թուրքիային են մեղադրում, ո՛չ էլ Գերմանիային:
«Դեռ ավելին, մեր պարտականությունն ենք համարում գործադրել ամեն հնարավոր ջանք Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար»:
Օզդեմիրը բանաձևի ուղերձի մասին խոսելիս, նշել է. «Ուղերձը, որ ցանկանում էինք հղել, շատ պարզ է և ակնհայտ է. մենք ընդունում ենք մեր պատասխանատվությունը և ցանկանում ենք առերեսվել ցավոտ անցյալի հետ, որը մեր պատմության մի մասն է: Ասում ենք՝ եկեք միասին անենք դա, որքան էլ դժվար լինի: Վստահ եմ, որ սա Թուրքիայում արձագանք կգտնի և ավելի կուժեղացնի սրա համար պայքարող Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: Այլևս հետդարձ չկա»:
Հայկական բանաձևի համահեղինակը կարծում է, որ այսուհետև կարիք չկա ժխտողական քաղաքականություն վարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ ամռանը գործողություն սկսելուց առաջ սահմանին կտեղակայվեն S-400-ները։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |