Մշակութային13:08, 21 Հունվար 2016
ԱՄՆ-ում լույս է տեսել «Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» անգլերեն վեպը
ԱՄՆ-ում լույս է տեսել 2007թ. սպանված պոլսահայ լրագրող, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին պատմող առաջին ծավալուն կենսագրական վեպը:
Թուրքական «T24» լրատվակայքի համաձայն՝ Մաուրին Ֆրիլեիի կողմից անգլերեն թարգմանված գրքի թուրքերեն տարբերակը կոչվում է «Հրանտ», հեղինակը Թուբա Չանդարն է: Անգլերեն թարգմանությունը լույս է տեսել «Hrant Dink: An Armenian Voice of the Voiceless in Turkey / Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» վերնագրով: Ըստ աղբյուրի՝ 736 էջանոց թուրքերեն գիրքը թարգմանվել է կրճատումներով և անգլախոս ընթերցասերին կներկայացվի ընդամենը 403 էջից բաղկացած աշխատության տեսքով:
Գրքի հեղինակ Թուբա Չանդարը երեք տարի է աշխատել Դինքի կենսագրական տվյալները, նրա մասին մտերիմների, հարազատների ու ծանոթների հուշերը, նրա սակավաթիվ ստեղծագործություններն ու ինքնակենսագրական նշանակության հոդվածներն ի մի բերելու ուղղությամբ: Այդ ընթացքում հեղինակը հանդիպել է 125 հոգու հետ, կատարել շուրջ 200 ձայնագրություն:
Գիրքը թուրքերենով լույս է տեսել 2010թ. սեպտեմբերի 15-ին՝ Հրանտի Դինքի ծննդյան օրը և կարճ ժամանակում հայտնվել Թուրքիայում ամենաշատ կարդացվող գրքերի ցուցակի առաջին հորիզոնականներում:
Կենսագրականի անգլերեն թարգմանության էլեկտրոնային տարբերակն արդեն վաճառվում է Amazon.com կայքում, իսկ տպագրված տեսքով գիրքը գրախանութներում կհայտնվի հունվարի 31-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |