Քաղաքական12:02, 15 Մայիս 2024
Թուրքիայի ՆԳՆ նախարարը հայտարարել է՝ երկրում հնարավոր հեղաշրջման փորձը խստագույնս կկանխվի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող և հնարավոր հեղափոխության փորձի վերածվելիք տրամադրություններին:
Նա ընդգծել է, որ թե՛ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, թե՛ երկրի քաղաքականության, և թե՛ կառավարության դեմ ծրագրվող գործողություններն ու ծուղակները ոչնչացվելու են:
«Անկախ նրանից թե ովքեր կլինեն, թեկուզ ահաբեկչական և հանցագործ կազմակերպությունների ու դրանց դրսևորումների հետ մեկ լինեն և FETÖ-ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման) մարտավարությամբ մեր հարգարժան նախագահի, կառավարության և քաղաքականության դեմ սոցհարթակների աջակցությամբ «խաղ խաղալ» փորձեն, մենք նրանց խաղերն ու ստեղծած ծուղակները գետնին կհավասարեցնենք»,-սպառնացել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ի գիշերն Էդրողանը հրատապ խորհրդակցություն էր հրավիրել նախագահականում՝ տեղեկանալով հեղաշրջման փորձի հնարավոր իրականացման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |